ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կինոդարան» հարթակի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հայկական ֆիլմերի, սերիալների և անիմացիոն նախագծերի զարգացման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակութային բովանդակության ստեղծման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև «Վալդակար» մանկական անիմացիոն նախագծին, որի նպատակն է երեխաներին ծանոթացնել հայ արվեստի և մշակույթի նշանավոր ներկայացուցիչներին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները հնարավոր համատեղ նախաձեռնությունների շուրջ։ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կինոդարան» հարթակի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական տեսալսողական բովանդակության զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային նախագծերի իրականացման, երեխաների և երիտասարդների համար հայալեզու կրթամշակութային ծրագրերի մշակման և հանրահռչակման հարցերն ու համագործակցության հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարևորել է մասնավոր նախաձեռնությունների դերը մշակութային նոր բովանդակության ստեղծման և հայկական մշակութային արտադրանքի զարգացման գործում։ Նա ընդգծել է ժամանակակից ձևաչափերի միջոցով մշակույթը հանրության՝ հատկապես երիտասարդ սերնդի համար առավել հասանելի և հետաքրքիր դարձնելու անհրաժեշտությունը։ «Կինոդարան» հարթակի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը ներկայացրել է հարթակի գործունեությունը, սեփական արտադրության ֆիլմերի, սերիալների, անիմացիոն և այլ տեսալսողական նախագծերի զարգացման ուղղությունները։ Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Վալդակար» մանկական անիմացիոն նախագծին, որի նպատակն է երեխաներին հայ արվեստի և մշակույթի նշանավոր ներկայացուցիչներին ծանոթացնելը։ Ռաֆայել Թադևոսյանը ներկայացրել է նաև հարթակի՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող նախագծերն ու հայկական արտադրությունն ավելի լայն լսարաններին հասանելի դարձնելու նախաձեռնությունները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական և մշակութային հաստատությունների հետ համագործակցությանը, հայկական մշակութային արտադրանքի միջազգային հանրահռչակմանը և այլ հարցերի։ Կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակութային նախագծերի ստեղծումը՝ ոլորտում ստեղծագործական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմամբ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքային քննարկումները՝ հնարավոր համատեղ նախաձեռնությունների շրջանակը և իրականացման հաջորդ քայլերը հստակեցնելու նպատակով»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 37 minutes ago

Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Factor.am / 43 minutes ago

Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 1 hour ago
Related coverage
How the Armenian government built a sham exhibit at the National Gallery
OC Media / 20 minutes ago

COP17-ի շրջանակում կանցկացվի Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում
24TV / 24News / 20 minutes ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր. ինչպես քվեարկել
ArmLur / Zhoghovurd / 12 hours ago

«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
24TV / 24News / 12 hours ago