ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս ․ Գ ․ -ն, նախկինում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում զբաղեցնելով էլեկտրացանցի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով նույն ընկերության փականագործ Ռ ․ Բ ․ -ի ղեկավարը, վերջինիս հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ա ․ Գ ․ -ի հետ, նախնական համաձայնությամբ, իրականացրել են Ռ ․ Բ ․ -ի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու նախապատրաստություն։ Մասնավորապես՝ Ս ․ Գ ․ -ն օգտագործելով նախկինում ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը, 2026 թվականի հունվարին Ռ ․ Բ ․ -ին հրավիրել է Շիրակի մարզի Մարալիկ բնակավայր և հանդիպել նրան, իսկ Ա ․ Գ ․ -ն, օգտագործելով իր ընկերական հարաբերությունները, 2025 թվականի սեպտեմբերին գնացել է Ռ ․ Բ ․ -ի բնակության վայր։ Հանդիպումների ժամանակ նշված անձինք Ռ ․ Բ ․ -ին հորդորել են 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս ․ Գ ․ -ի և Ա ․ Գ ․ -ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստությունը): Ս ․ Գ ․ -ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Ա ․ Գ ․- ին ձերբակալելու որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու հորդորների գործով էլեկտրացանցի նախկին տնօրենը տնային կալանքի տակ է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Հակակոռուպցիոն կոմիտեն Արթիկում «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամների ձերբակալությունների մասին
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago

«Նրանք գիտեին հետևանքները». կոնգրեսականը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու Թրամփի որոշման մասին
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago

Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ուկրաինայում Starlink-ը սկսել է աշխատել 161 կմ/ժ-ից բարձր արագության վրա
168 Jham / 12 minutes ago

В ряде общин Армении идут "предвыборные" задержания: следствие – о причинах
Sputnik Armenia / 16 minutes ago

Ի՞նչ է կատարվում նախընտրական Արթիկում․ լռության օրը ձերբակալել են ընդդիմադիր թեկնածուների
Aravot / 21 minutes ago

Թրամփը սպառնացել է Ուկրաինային և Ռուսաստանին մաքսատուրքերով, եթե խաղաղություն չհաստատվի
Shant News / 24 minutes ago