«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում ուկրաինական «Շախտյորի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակը, խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին: 37-ամյա հայ կիսապաշտպանն իր նախկին թիմի դեմ խաղում փոխարինման էր մտել 75-րդ րոպեին, իսկ երկու րոպե անց գոլային փոխանցում էր կատարել բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոյին: «Մխիթարյանը մեզ համար առանցքային դեր ունի այս խմբում։ Մենք գիտենք, որ չենք կարող սխալներ թույլ տալ, եթե ուզում ենք Լիգայի փուլն ավարտել լավագույն ութնյակում։ Մեզ հաղթանակ էր պետք, և դրան այսպես հասնելը մեզ ավելի մեծ վստահություն է տալիս»,- ռումինացի մարզչի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու կատարել 2 գոլային փոխանցում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մխիթարյանը մեզ համար առանցքային դեր ունի. Կիվու

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 2 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 2 hours ago

Զելենսկին կրկին հայտարարել է գործընկերների կողմից հակահրթիռային հրթիռների մատակարարումների ուշացման մասին
Shant News / 2 hours ago

Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
Shant News / 2 hours ago
Related coverage

Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը
168 Jham / 2 hours ago

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 2 hours ago

Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը
24TV / 24News / 3 hours ago

Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակչում են
Aravot / 3 hours ago