Հոկտեմբերի 21-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի դիմաց տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է, որ Մատենադարանի այգու հիմնարկեքը խորհրդանշական կամուրջ է ստեղծում հայկական հարուստ ձեռագրային ժառանգության և կենդանի բնության միջև։ Ընդգծելով մշակութային և բնական ժառանգության պահպանության փոխկապակցվածությունը՝ Դավիթ Կարապետյանը նշել է, որ դրանք պահանջում են պետության, միջազգային կառույցների, մասնավոր հատվածի, մասնագիտական համայնքների և հասարակության հետևողական ներգրավվածությունը։ Անդրադառնալով կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգում մշակույթի դերին՝ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը մասնավորապես նշել է, որ հոկտեմբերի 24-ին կայանալիք Բնություն-մշակույթ գագաթնաժողովը միավորելու է պետությունների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց ու երիտասարդների ներկայացուցիչներին՝ քննարկելու մշակութային ժառանգության և ավանդական գիտելիքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում։ «Միջնադարյան ձեռագրերում պահպանված գիտելիքը, հայկական բնապատկերի ավանդույթներն ու կենսաբազմազանության պահպանման ժամանակակից նպատակներն այստեղ միավորվում են՝ ընդգծելով մշակույթի և բնության սերտ փոխկապակցվածությունը»,- ասել է Դավիթ Կարապետյանը։ ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ նորաստեղծ այգին կդառնա բնության հանդեպ պատասխանատվության, մշակութային ժառանգության պահպանության և սերունդների միջև կապի խորհրդանիշ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 56 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 3 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 4 hours ago

Զելենսկին կրկին հայտարարել է գործընկերների կողմից հակահրթիռային հրթիռների մատակարարումների ուշացման մասին
Shant News / 4 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 39 minutes ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 2 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 3 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 3 hours ago