«Կապրենք, կտեսնենք»-ը ո՞րն է, անպատասխանատու, ստախոս իշխանություն է, 8 տարի ղեկավարում են, կարող էին կանխատել, թե ինչ խնդիրներ կլինեն ՌԴ-ի հետ, ոչ թե թողեին բարձիթողի վիճակում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային - քաղաքացիական միավորման անդամ Արմեն Մանվելյանը։ Խոսելով ԵԱՏՄ զեկույցից՝ Մանվելյանը նկատեց, որ բոլորը մեզ հետ ուլտիմատումներով են խոսում՝ ՌԴ, Ադրբեջան, ԵՄ, իսկ ԵԱՏՄ-ում մեր անդամակցությունը կասեցնելը ծանր է ազդելու ժողովրդի վրա։ ՏԻՄ ընտրություններից խոսելիս Մանվելյանն ընդգծեց, որ «Հայաքվե»-ն Գորիսում ու Գավառում թեկնածու է առաջադրել, նկատելի է, որ համայնքներում վախի մթնոլորտ է տիրում։ «Իշխանությունը սարսափի մթնոլորտ է ստեղծում, ՀՀ-ն գետտո են սարքում, թևերներիս նշան են կապելու, որ իրենց քննադատողներին ճանաչեն, դարձնում են անողնաշար տարածք ու ստեղծում աբսոլյուտ իշխանություն»։ Հերմինե Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում։ © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: info@24news.am Գովազդի համար զանգահարել +374 41 240060