Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակը 2026 թվականին շնորհվել է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)։ Որոշման մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, փոխանցում է DW-ն։ «Եվրոպական միությունը հիմնված է բազմակողմ միջազգային կարգի և միջազգային ինստիտուտների նկատմամբ հարգանքի վրա։ Այս մրցանակը ճանաչում է Դատարանի կարևոր աշխատանքը՝ ամբողջ աշխարհում միջազգային իրավունքի և արդարության պահպանման ապահովման գործում»,- ասել է նա։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Ստրասբուրգում։ Դրամական պարգևի չափը կազմում է 50,000 եվրո։ ՄՔԴ-ից բացի՝ 2026 թվականի մրցանակի եզրափակիչ փուլ անցածների թվում էին նաև Տանզանիայի ընդդիմության առաջնորդ Տունդու Լիսուն, որը գտնվում է կալանքի տակ, և մահապատժի դատապարտված երկու իրանցի կանայք՝ Թարանե և Ռոմինա Ռահիմի քույրերը, որոնք մասնակցել են երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Միջազգային քրեական դատարանի և դրա աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև կարգադրել էր արգելափակել նրանց ակտիվներն ու բանկային հաշիվները Միացյալ Նահանգներում։ Թրամփի վարչակազմը կտրուկ քննադատում է ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության միջազգային օրդեր տալու հանգամանքը, որը կապված է երկրի զինված ուժերի կողմից Գազայի հատվածում պատերազմի ընթացքում իրականացված գործողությունների հետ։ Միջազգային քրեական դատարանը գտնվում է Հաագայում։ Այն հիմնադրվել է 2002 թվականին և հետապնդում է այն անձանց, որոնք կասկածվում կամ մեղադրվում են ամենածանր հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Սախարովի անվան մրցանակը Եվրախորհրդարանը շնորհում է ամեն տարի՝ սկսած 1988 թվականից։ Մրցանակը տրվում է այն անհատներին և կազմակերպություններին, որոնք առանձնահատուկ ներդրում են ունենում մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, միջազգային իրավունքի պահպանման և ժողովրդավարության ամրապնդման գործում։ Անցյալ տարի մրցանակը ստացել էին Բելառուսից և Վրաստանից լրագրողներ։ Մրցանակն անվանակոչվել է խորհրդային ֆիզիկոս, այլախոհ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի պատվին։ Ամենահայտնի դափնեկիրների թվում են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան, ինչպես նաև Վենեսուելայից Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 3 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 3 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 4 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 4 hours ago
Related coverage

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 1 hour ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 1 hour ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 1 hour ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 1 hour ago