Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների անցկացման վայր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։ «Խոսքը Աբու Դաբիի մասին է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանն այդ հանդիպման համար ստորագրման ենթակա որևէ փաստաթուղթ է պատրաստում, Կրեմլի խոսնակը պատասխանել է․ «Դուք իրադարձություններից առաջ եք ընկնում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի բանակցությունների արդյունքները, հայտնել էր, որ պետության ղեկավարը նրան տեղեկացրել է ռուսական կողմի պատրաստակամության մասին՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում վերսկսել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցությունները։ Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երեք երկրների ներկայացուցիչների նման հանդիպումը՝ «տեխնիկական մակարդակով», պետք է անցկացվի հնարավորինս շուտ։ Նրա խոսքով՝ եռակողմ բանակցություններում պատվիրակությունները, «ինչպես ինքն է հասկանում», կզբաղվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների հանդիպման նախապատրաստմամբ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Factor.am / 12 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
Factor.am / 19 minutes ago

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Factor.am / 22 minutes ago

Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
Factor.am / 37 minutes ago
Related coverage

Արման Ծառուկյանը՝ 7-րդ անգամ RAF չեմպիոն #abcmedia #երկու_բառով
ABC Media / 4 minutes ago

Հազարավոր մարդիկ 2-3 ամիս չեն աշխատում կապարակնքումների պատճառով. Ագնեսա Խամոյան
5TV Armenia / 4 minutes ago

Սուրեն Պապիկյանի և Էդվարդ Ասրյանի պատասխանատվության հարցն է քննարկվում.մամուլ
News.am / 4 minutes ago

Չեռնոմորսկի նավահանգստում ծովային դրոնների արտադրամաս է խոցվել
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago