Ունեինք իրավիճակ, երբ որ երկու կողմերն էլ, այսինքն՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պնդում էին, որ ընտրությունները կեղծված են։ Բայց ի տարբերություն իշխանությունների՝ ընդդիմությունը ասում էր, որ պատրաստ ենք նոր ընտրությունների, արե՛ք նոր ընտրություններ։ Բայց իշխանությունները, ի դեպ, այդ հարցադրումը նաև իրենց է եղել, որ եթե դուք պնդում եք, որ ընտրությունները կեղծված են, եկեք գնանք նոր ընտրությունների, արտահերթ ընտրությունների մասին որևէ արձանագրում իրենք չեն արել։