ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Մասիս համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հակոբյանի` երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։«Բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 221–րդ հոդվածով (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը)։ Կատարվում է նախաքննություն»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Նշենք, որ համացանցում Հովհաննես Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել, ըստ որի` նախընտրական հանդիպումների շրջանակում թեկնածուն անչափահաս երեխային հեռախոս է խոստանում։ Դրանից հետո երեխան երգում է և ներկաներին կոչ անում ընտրել հենց Հովհաննես Հակոբյանին։Հավելենք, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել սոցցանցում և ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել ուղիղ դիմել իրեն՝ nikolpashinyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով: Նա նաև շեշտել էր, որ նման գործողություն իրականացրած ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի:Նրա կոչին արձագանքել էր ընդամենը 3 մարդ: Հատկանշական է, որ նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն էր։ Նա մի քանի տեսանյութ էր ուղարկել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ անդամներին աշխատանքից ազատելու մասին, որոնց ՀՀ վարչապետը պատասխանել էր հերքումով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մասիս համայնքի ղեկավարի` ՔՊ–ական թեկնածուի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կոմիտե
Համացանցում Հովհաննես Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել, ըստ որի` նախընտրական հանդիպումների շրջանակում թեկնածուն անչափահաս երեխային հեռախոս է խոստանում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

«Բոլորը շոկի մեջ են». մահացել է ռեփեր Միշա Մավաշին
Sputnik Armenia / 10 minutes ago

На 80% политический шантаж — глава фракции "Армения" о намеке Пашиняна на досрочные выборы
Sputnik Armenia / 16 minutes ago

ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով
Sputnik Armenia / 45 minutes ago

Направляемое голосование: "Сильная Армения" — о нарушениях на выборах в Степанаване
Sputnik Armenia / 58 minutes ago
Related coverage

75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում
24TV / 24News / 9 minutes ago

Ֆինլանդիայում Ուկրաինայի հարցով նախատեսված գաղտնի բանակցությունները վերջին պահին չեղարկվել են
ABC Media / 9 minutes ago

#ՀԻՄԱ. «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՆԴԱՄՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՈՎ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ
24TV / 24News / 13 minutes ago

Իրանը Գերմանիային մեղադրել է երկակի չափանիշների մեջ՝ Իսրայելի հարվածների վերաբերյալ դիրքորոշման պատճառով
168 Jham / 17 minutes ago