Թուրքիայում գազի սակագնի մի քանի անգամ թանկ լինելու պարագայում գյուղմթերքի էժանության պատճառն այն է, որ այդ երկրում տնտեսվարողներին արտահանման համար ահռելի չափով սուբսիդիաներ են տրամադրվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։Ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր՝ պետք է հասկանալ` ինչպես է ստացվում, որ հարևան Թուրքիայում գազը 2-3 անգամ թանկ է, սակայն այնտեղ աճեցրած լոլիկը Հայաստանում աճեցրածից էժան է։Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի խոսքով` այդ սուբսիդիաները Թուրքիայում տնտեսվարողներին համակարգված ու երկարատև տարբերակով են տրամադրվում։Հայաստանում ըստ տրամադրության են սուբսիդավորում գյուղոլորտի արտադրանքի համար ծախսերը, նշում է փորձագետն ու հավելում, որ պետական ապարատում որակյալ մասնագետների ու խորհրդատուների պակաս կա, ինչն էլ ազդում է գումարները ծախսելու արդյունավետության վրա։Հավելենք, որ Հայաստանը գազ է գնում 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլար գնով։ Դրանից էժան Ռուսաստանը գազ է մատակարարում միայն Բելառուսին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչու է Թուրքիայում գազը թանկ, բայց լոլիկը՝ էժան. փորձագետի կարծիքը
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի խոսքով՝ Թուրքիայում տնտեսվարողներին սուբսիդիաները տրամադրվում են համակարգված և երկարաժամկետ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
Sputnik Armenia / 1 hour ago

Представительница Армении Наре выступила на "Детском Евровидении"
Sputnik Armenia / 3 hours ago

Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Sputnik Armenia / 3 hours ago

Популярный армянский актер получил премию "Золотого глобуса" Beacon Award
Sputnik Armenia / 4 hours ago
Related coverage

Turning a “Bluff” into Reality: The Gauntlet Has Been Thrown Down
Aravot / 17 hours ago

ՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունը
1in.am / Oct 23

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանի հռետորաբանությունը կարող է փոխվել․ Դմիտրի Սոլոննիկով
Alpha News / Oct 23

Բեյջի թելից գումար թռցնողների թիմակիցները չպետք է նման մեկնաբանություններ անեն․ Տիգրան Աբրահամյան
168 Jham / Oct 23