Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է։ Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեին և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված համագործակցության զարգացման հեռանկարները, քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցերն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված մասնագիտական սերտ կապերն ու փոխադարձ վստահությունը՝ ընդգծելով, որ արդյունավետ համագործակցության հիմքում ոչ միայն միջազգային պայմանագրերով սահմանված իրավական մեխանիզմներն են, այլև գործընկերների միջև անմիջական, օպերատիվ և կառուցողական հաղորդակցությունը։ «Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները կարևոր հիմք են երկու երկրների իրավապահ մարմինների միջև վստահության ամրապնդման և գործնական համագործակցության շարունակական զարգացման համար»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու կարևորել երկու երկրների իրավասու մարմինների՝ ընթացիկ հարցերին արագ արձագանքելու և գործնական լուծումներ գտնելու կարողությունը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններին։ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի դատախազության ներգրավվածությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դատախազների միջազգային ասոցիացիայում, ինչպես նաև Եվրաջասթի և Եվրոպական դատախազության հետ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կարևորվել է միջազգային փորձի փոխանակումը, մասնագիտական կարողությունների զարգացումը և անդրազգային հանցավորության դեմ պայքարում արդյունավետ մեխանիզմների կիրառումը։ Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու փոխգործակցությունը՝ հանցագործությունների բացահայտման, քրեական հետապնդման, իրավական փոխօգնության և արդարադատության արդյունավետ իրականացման ուղղություններով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աննա Վարդապետյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Ձմռանը նախապատրաստվելու համար Ֆինլանդիան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր. ինչպես քվեարկել
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago
Related coverage

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 2 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 2 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 2 hours ago

Թրամփը փորձում է ծնկի բերել Զելենսկուն, բայց Մակրոնը խափանում է նրա հաշվարկները
Noyan Tapan TV / 2 hours ago