Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։ Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, որից հետո ներկաները տղային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Հովհաննես Հակոբյանը հայտարարել էր, որ հեռախոսը երեխային կնվիրի ընտրություններից հետո՝ պնդելով, որ նախընտրական փուլը դեռ չի սկսվել, իսկ երեխան ընտրելու իրավունք չունի։ Ըստ Քրեական օրենսգրքի՝ ընտրությունները պաշտոնապես նշանակվելուց հետո, մինչև քվեարկության արդյունքներն ամփոփելը, եթե թեկնածուն որևէ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին որևէ ծառայություն կամ ապրանք է խոստանում պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ռուսաստանի՝ հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի․ ԵՏՀ
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Խախտումներ՝ «Աշտարակ միլկ»-ում․ կասեցվել է կաթնաշոռի և պաղպաղակի արտադրությունը
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago

Սպորտի օր՝ COP17-ի «Կանաչ գոտում»․ ներկայացվել են նաև 2027-ի առաջնությունները
ArmLur / Zhoghovurd / 42 minutes ago

Արամ Վարդևանյանն ընդունել է Չեխիայի դեսպանին․ քննարկվել են ժողովրդավարության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
ArmLur / Zhoghovurd / 59 minutes ago
Related coverage

Քաղաքական պայքար չպետք է լինի բանտախցում. մտավորականները մտահոգված են Թևանյանի կալանքով
Sputnik Armenia / 15 minutes ago

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ ՌԴ ԱԳՆ
24TV / 24News / 18 minutes ago

Էս խուլիգան կառավարությունն ամեն ինչ անում է, որ կործանվենք
Hraparak / 24 minutes ago

ԿԳՄՍՆ տաղավարում այսօր սպորտի օր էր. COP17
Shant News / 24 minutes ago