Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք. գրում է Ermenihaber -ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին գլխավոր խորհրդական և Արդարություն և զարգացում (ԱԶԿ) կուսակցության նախկին պատգամավոր Էրթան Այդընը։ Այդընը 2012 թ.-ից եղել է Էրդողանի խորհրդականը՝ սկզբում վարչապետի, ապա նախագահի աշխատակազմում։ 2023 թ. ընտրություններում նա ղեկավարել է կուսակցության նախընտրական քարոզարշավը և համարվում է Թուրքիայի դար կարգախոսի հեղինակը։ Այս նոր գործողության արդյունքում ֆոնդային հետաքննությամբ կալանավորվածների թիվը հասել է 31-ի։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը
Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք. գրում է Ermenihaber-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին գլխավոր խորհրդական և «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության նախկին պատգամավոր Էրթան Այդընը։ Այդընը 2012 թ.-ից եղել է Էրդողանի խորհրդականը՝ սկզբում վարչապետի, ապա […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

ԵԱՏՄ զեկույցը տնտեսական ճգնաժամի մասին է վկայում #abcmedia
ABC Media / 8 hours ago

Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու սցենար է քննարկվում #abcmedia
ABC Media / 9 hours ago

Բողոքի թեժ ալիք ու բախումներ՝ Ֆրանսիայում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ
ABC Media / 10 hours ago

Կուզեի` հայ կինն իրեն ավելի շատ սիրեր #abcmedia #abcինտերվյու
ABC Media / 10 hours ago



