Ստեփան Ասատրյանի՝ իրեն կարգալույծ հռչակելու որոշումը վիճարկելու գործով դատաքննությունն ավարտվել է, սակայն վճիռը սահմանված ժամկետում չի հրապարակվել։ ԴատաԼեքս -ում վճռի հրապարակման օրն օգոստոսի 17-ն է։ 66 օր է անցել սահմանված ժամկետից, բայց վճիռը չկա։ ABC Media -ն քաղաքացիական դատարանից փորձեց պարզել՝ ինչո՞ւ հրապարակված չէ։ Հստակ պատճառ չնշվեց, խոստացան վճիռը հրապարակել վաղը՝ հոկտեմբերի 23-ին՝ սահմանված ժամկետից 67 օր անց։ Հիշեցնենք՝ Ստեփան Ասատրյանը պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի տնօրինությունը և վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Գործը քննում է դատավոր Սիմա Աբովյանը։ Փետրվարի 13-ին դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ պարտավորեցնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց չխոչընդոտել Ասատրյանի պաշտոնավարմանը մինչև գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանի գնահատմամբ՝ նման հայցն ի սկզբանե չպետք է քննվեր քաղաքացիական դատարանում, քանի որ հոգևորականին կարգալույծ անելու հարցը սովորական աշխատանքային հարաբերություն չէ։ Հիշեցնենք նաև, որ Մայր Աթոռն առանձին հայցեր է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել Հովհաննավանքը և Ասատրյանի օգտագործմանը հանձնված բնակարանը։ Եկեղեցին պահանջում է, մասնավորապես, վերադարձնել վանքի բանալիները և արգելել նրա մուտքը Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Հուլիսի 1-ին Վարչական դատարանն արդեն ոչ իրավաչափ էր ճանաչել Ոստիկանության անգործությունը՝ Ասատրյանին վանքի տարածքից հեռացնելու գործողություններ չկատարելու հարցում։ Անի Աբաղյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ե՞րբ կհրապարակվի Ստեփան Ասատրյանի գործով դատավճիռը
Ստեփան Ասատրյանի՝ իրեն կարգալույծ հռչակելու որոշումը վիճարկելու գործով դատաքննությունն ավարտվել է, սակայն վճիռը սահմանված ժամկետում չի հրապարակվել։ «ԴատաԼեքս»-ում վճռի հրապարակման օրն օգոստոսի 17-ն է։ 66 օր է անցել սահմանված ժամկետից, բայց վճիռը չկա։ ABC Media-ն քաղաքացիական դատարանից փորձեց պարզել՝ ինչո՞ւ հրապարակված չէ։ Հստակ պատճառ չնշվեց, խոստացան վճիռը հրապարակել վաղը՝ հոկտեմբերի 23-ին՝ սահմանված ժամկետից 67 օր […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ո՞վ է փակելու գազի հաշիվը #abcmedia #abcnewsroom
ABC Media / 5 hours ago

Վիրահատություն՝ ֆուրգոնի կեղտոտ հատակին #abcmedia #abcnewsroom
ABC Media / 6 hours ago

«Գազը թանկացել էր, խաբար չէիք»․ Փաշինյանի պնդումներն ու քաղաքացու դրամապանակի պարունակությունը
ABC Media / 7 hours ago

Փեզեշքիանը կմեկնի Ռուսաստան և կհանդիպի Պուտինին․ հայտնի է ժամանակացույն ու օրակարգը
ABC Media / 7 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 2 hours ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 4 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 5 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 5 hours ago