Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարողների ինքնությունը։ Համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հոկտեմբերի 18-ին մայրաքաղաքի Ադոնցի փողոցում հայտնաբերեցին շորթում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Եղվարդի բնակիչ 18-ամյա երիտասարդին։ Մայրաքաղաքի քրեական ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրա հանցակից՝ Ալավերդու 19-ամյա բնակիչը հայտնաբերվեց և ձերբակալվեց Արամ Խաչատրյան փողոցում։ Ոստիկանները պարզեցին, որ երիտասարդները նմանատիպ գործողություններ են կատարել նաև այլ մեքենաներից։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 20 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 3 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 3 hours ago

Զելենսկին կրկին հայտարարել է գործընկերների կողմից հակահրթիռային հրթիռների մատակարարումների ուշացման մասին
Shant News / 3 hours ago
Related coverage

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Aravot / 2 hours ago

Armenia continues to weigh competing proposals on a new nuclear facility from Washington and Moscow
CivilNet / 5 hours ago

U.S. officials arrive in Yerevan for nuclear energy talks
CivilNet / 5 hours ago

«Սկեսուրս ամուսնուս մեդալները տան հայաթում է թաղել»․Վիլենան՝ ամուսնու կորստի,ապրած դժվարության մասին
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago