Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից բխում է, որ անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ուսումնասիրություն չսկսելու մասին, Իրավասու մարմնին հայտնի են դառնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված աղբյուրներից ստացված հաղորդումներով, որոնք հանդիսանում են հիմք ուսումնասիրություն սկսելու կամ չսկսելու, իսկ այդ հիմքերը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գաղտնի են: Միաժամանակ, նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավասու մարմինը նախաձեռնված բռնագանձման վարույթների և դրանց արդյունքների վերաբերյալ հրապարակում է տարեկան հաշվետվություն՝ պահպանելով սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տվյալների գաղտնիության ապահովման պարտականությունը։ Այսինքն՝ Օրենքի կիրառման արդյունքների ամփոփման և հրապարակման պարտականությունը վերաբերում է նախաձեռնված բռնագանձման վարույթներին և դրանց արդյունքներին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, օրենքի համաձայն, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 23.10.2026
Shant News / 1 hour ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 1 hour ago

Զելենսկին կրկին հայտարարել է գործընկերների կողմից հակահրթիռային հրթիռների մատակարարումների ուշացման մասին
Shant News / 1 hour ago

Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
Shant News / 1 hour ago
Related coverage

Armenia continues to weigh competing proposals on a new nuclear facility from Washington and Moscow
CivilNet / 3 hours ago

U.S. officials arrive in Yerevan for nuclear energy talks
CivilNet / 3 hours ago

«Սկեսուրս ամուսնուս մեդալները տան հայաթում է թաղել»․Վիլենան՝ ամուսնու կորստի,ապրած դժվարության մասին
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

Ռ․ Քոչարյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկելու ենք․ փաստաբան
ABC Media / 5 hours ago