Եթե բացեք Anthropic-ի միլիարդատեր գլխավոր տնօրեն Դարիո Ամոդեիի ցանկացած պատահական լուսանկար, ամենայն հավանականությամբ կտեսնեք դեմքի այնպիսի արտահայտություն, որը տատանվում է սարսափի և խորը մտահոգության միջև: Դրա համար թերևս կա պարզ բացատրություն. նա գիտի ճշմարտությունը սեփական ընկերության ֆինանսական վիճակի մասին, գրում է Guardian-ը։ The Wall Street Journal-ի նոր հրապարակումը բացահայտել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի այս լաբորատորիայի աճող ծախսերը, որոնք 2026 թվականի առաջին կեսին հասցրել են 80 միլիարդ դոլարի զուտ վնասի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Anthropic-ի կորուստները կազմում էին 13 միլիարդ դոլար. սա նույնպես ապշեցուցիչ թիվ է, բայց չնչին բան է այս տարվա անվերահսկելի ծախսերի համեմատ (WSJ-ն այն անվանել է «երբևէ արձանագրված ամենախոշոր կիսամյակային վնասներից մեկը»): Այս մտահոգիչ ֆինանսական ցուցանիշները վերցված են նախնական ազդագրի (IPO) նախագծից, որին ծանոթացել է WSJ-ն: Ըստ այդ փաստաթղթի՝ 2026 թվականի առաջին կեսին ընկերության հասույթն աճել է ընդամենը 1,1 միլիարդ դոլարով՝ հասնելով 16,3 միլիարդ դոլարի: Այս թվերն ավելի են խորացնում տագնապն առ այն, թե որքան երկար կարող է պահպանվել ԱԲ ոլորտում ներդրումային «պղպջակը»: Եթե Anthropic-ի վնասները շարունակեն աճել հասույթի աճը զգալիորեն գերազանցող տեմպերով, լաբորատորիան ուղղակի չի կարողանա դուրս գալ իր իսկ փորած փոսից: Դա վատ նորություն կլինի ԱՄՆ ողջ տնտեսության համար, որն այժմ գրեթե ամբողջությամբ հենված է ԱԲ ոլորտի շրջանաձև ներդրումների և տվյալների մշակման կենտրոնների (data center) զարգացման վրա: Անմիջական վնասներից զատ, WSJ-ն նշում է, որ ԱԲ լաբորատորիան առաջիկա 7-10 տարիների ընթացքում ստանձնել է նաև ամպային հաշվարկային ենթակառուցվածքների համար 450 միլիարդ դոլարի վճարման պարտավորություն: Սա նշանակում է, որ ժամանակը սպառվում է աշխարհի թերևս ամենաթանկարժեք «խնդիրը հետագային թողնելու» խաղում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աճող կորուստներ․ ինչու՞ է Anthropic-ի ղեկավարը դանդաղեցնում ԱԲ առաջընթացը
Եթե բացեք Anthropic-ի միլիարդատեր գլխավոր տնօրեն Դարիո Ամոդեիի ցանկացած պատահական լուսանկար, ամենայն հավանականությամբ կտեսնեք դեմքի այնպիսի արտահայտություն, որը տատանվում է սարսափի և խորը մտահոգության միջև: Դրա համար թերևս կա պարզ բացատրություն. նա գիտի ճշմարտությունը սեփական ընկերության ֆինանսական վիճակի մասին, գրում է Guardian-ը։The Wall Street Journal-ի նոր հրապարակումը բացահայտել է արհեստական...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

«Գնդասար»-ում նոր ընձառյուծ են հայտնաբերել
Armenian Business News (ABNews) / 5 hours ago

Կարմիր լոգոյի մութ կողմը. արդյոք Netflix-ը կփրկի իր հեղինակությունը
Armenian Business News (ABNews) / 7 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 2026 Թ.
Armenian Business News (ABNews) / 8 hours ago

Ապագան արդեն այստեղ է․ Unitree-ն ներկայացրել է աշխարհում առաջին «կունգ-ֆու» ռոբոտ-թիկնապահին (տեսանյութ)
Armenian Business News (ABNews) / 10 hours ago
Related coverage

«2 ատոմակայանի» միֆը. Ինչո՞ւ է Հայաստանը կանգնել Թուրքիայից և Ադրբեջանից հոսանք գնելու վտանգի առջև
168 Jham / 5 hours ago

«Նոր Զովք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 2 մլրդ 441 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել
Public Television of Armenia — 1Lurer / 5 hours ago

ԵԱՏՄ զեկույցը տնտեսական ճգնաժամի մասին է վկայում #abcmedia
ABC Media / 5 hours ago

ՌԴ շուկա մուտք գործելն ավելի դժվար է, քան եվրոպականը․ ցնցումներն անխուսափելի են
1in.am / 7 hours ago