Վճարովի բովանդակություն Յունիբանկի քարտապան Հայկուշ Մարկոսյանն իր 35-ամյակը կնշի Իտալիայում՝ դառնալով Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով ակցիայի հաղթող։ Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա։ Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ էր սահմանված ժամանակահատվածում Յունիբանկում ձևակերպել Mastercard World Travel քարտ և դրանով առնվազն մեկ գործարք կատարել արտերկրում։ Սա իմ հաջողակ քարտն է։ Մեր ընտանիքը շատ է ճանապարհորդում։ Երբ պատրաստվում էինք մեկնել ԱՄՆ, փնտրում էի քարտ, որը հնարավորություն կտար օդանավակայաններում օգտվել բիզնես-սրահներից և Fast Track ծառայությունից՝ նաև ընտանիքիս անդամների հետ։ Ուսումնասիրում էի տարբեր բանկերի առաջարկները, երբ ընկերոջս ֆեյսբուքյան էջում տեսա Յունիբանկի ակցիայի մասին հրապարակումն ու QR կոդը, որով հնարավոր էր առցանց դիմել քարտի համար։ Ծանոթանալով քարտի հնարավորություններին՝ հասկացա, որ այն շատ շահավետ տարբերակ է մեզ համար։ Երբ զանգահարեցին և հայտնեցին հաղթելու մասին, աշխատավայրում էի։ Շատ ուրախացա․ ծննդյանս օրն էլ էր մոտենում, և այս ուղևորությունն ինձ համար հրաշալի նվեր դարձավ։ Շատ շնորհակալ եմ Յունիբանկին,- պատմում է Հայկուշ Մարկոսյանը։ Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանի խոսքով՝ մեծ հետաքրքրություն է գրանցվել ինչպես ակցիայի, այնպես էլ քարտի նկատմամբ։ Mastercard World Travel քարտի պահանջարկը գերազանցեց մեր սպասելիքները․ պատվերների քանակը նախատեսվածից ավելի քան 30%-ով բարձր էր։ Նման նախաձեռնությունները ևս մեկ առիթ են հիշեցնելու, որ ժամանակակից բանկային գործիքները միայն վճարումների համար չեն․ դրանք նաև ճանապարհորդություններն ավելի հարմարավետ դարձնելու հնարավորություն են։ Քարտը ձեռք բերելու համար պարտադիր չէ այցելել բանկ․ այն կարելի է պատվիրել առցանց և ստանալ առաքմամբ նշված հասցեով, նշում է Գուրգեն Ղուկասյանը։ Mastercard World Travel քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում և գնահատում հարմարավետությունն ու լրացուցիչ արտոնությունները։ Այն բազմարժութային քարտ է, որը միավորում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով հաշիվները՝ հնարավորություն տալով արտերկրում գնումների համար վճարել համապատասխան արժույթով և խուսափել ավելորդ փոխարկումներից։ Քարտի արտոնությունների փաթեթը ներառում է LoungeKey ծրագրի շրջանակում աշխարհի օդանավակայանների բիզնես-սրահներ տարեկան 6 անվճար մուտք՝ քարտապանի և նրա հյուրերի համար, Fast Track Pass ծառայությունից տարեկան 6 անգամ անվճար օգտվելու հնարավորություն, 1 ԳԲ անվճար ինտերնետ ռոումինգում, ինչպես նաև շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։ Շնորհակալություն եմ հայտնում Յունիբանկին՝ նման հետաքրքիր ակցիայի համար։ Mastercard-ի նպատակներից են Հայաստանում անկանխիկ վճարումների ու նորարարական լուծումների զարգացումը, և մենք ուրախ ենք, որ Յունիբանկը կիսում է այդ նպատակները: Յունիբանկն առաջարկում է նաև այնպիսի առավելություններ, որոնք Հայաստանում Mastercard-ի գործընկեր բանկերից տրամադրում է միայն ինքը, օրինակ՝ բազմարժութային քարտեր-ընդգծում է Mastercard-ի հաճախորդների հետ հարաբերությունների մասնագետ Արսենյա Էլչյանը: Mastercard World Travel քարտը կարելի է ձևակերպել առցանց՝ անցնելով հետևյալ հղումով, կամ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։ Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա։ Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ էր սահմանված ժամանակահատվածում Յունիբանկում ձևակերպել Mastercard World «Travel» քարտ և դրանով առնվազն մեկ գործարք կատարել արտերկրում։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Hetq / 6 hours ago

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Hetq / 7 hours ago

Հրազդանում՝ ՔՊ-ն ու ՀՅԴ-ն․ ինչ գույք ու եկամուտներ ունեն ավագանու թեկնածուները
Hetq / 8 hours ago

Ինչի՞ վրա են ծախսվում համայնքներում թափառող շների ստերջացման համար հատկացված միլիոնները #shorts
Hetq / 8 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 2 hours ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 4 hours ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 4 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 5 hours ago