Յունիբանկի քարտապան Հայկուշ Մարկոսյանն իր 35-ամյակը կնշի Իտալիայում՝ դառնալով «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիայի հաղթող։ Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա։ Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ էր սահմանված ժամանակահատվածում Յունիբանկում ձևակերպել Mastercard World «Travel» քարտ և դրանով առնվազն մեկ գործարք կատարել արտերկրում։