ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի արկղ նյութ կա ոչնչի մասին։ Հակակոռուպցիոն դատարանի բակում նման գնահատական հնչեցրեց փաստաբան Արամ Օրբելյանը։Նրա խոսքով` 1995 թվականի սահմանադրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ կառավարության որոշումները վարչապետը ստորագրում էր, նախագահը` վավերացնում։ Այսինքն` նա ի պաշտոնե պարտավոր էր ստորագրել որոշումը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գեղարվեստական պատմվածքների հավաքածու է. Արամ Օրբելյանը` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
Ըստ մեղադրանքի` կառավարության ինչ-որ որոշումներ չեն համապատասխանում նորմերին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Трамп утверждает, что ничего не знает о возможности скорого удара США по Ирану
Sputnik Armenia / 2 hours ago

"Героям" нашумевшего видео, снятого в ереванском автобусе, избрали меру пресечения
Sputnik Armenia / 2 hours ago

Մոսկվայում չեն սիրում ճամբարափոխներին, և հարցն այնքան էլ ԵՄ–ն չէ. Վիգեն Հակոբյան
Sputnik Armenia / 2 hours ago

Видимо, попытки "разобраться" с Армянской церковью через суды зашли в тупик: правозащитник
Sputnik Armenia / 2 hours ago
Related coverage

BBC-ի մրցույթում հաղթանակից մինչև հայկական էստրադայի աստղ․ Սիլվա Հակոբյանի ուղին
Alpha News / 3 hours ago

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
1in.am / 6 hours ago

«Armenia Tree Project»-ի 10 000 000-րդ ծառը տնկվեց Մատենադարանում
Public Radio of Armenia / 6 hours ago

Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը
Yerkir / 6 hours ago