Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից բխում է, որ անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ուսումնասիրություն չսկսելու մասին, Իրավասու մարմնին հայտնի են դառնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված աղբյուրներից ստացված հաղորդումներով, որոնք հանդիսանում են հիմք ուսումնասիրություն սկսելու կամ չսկսելու, իսկ այդ հիմքերը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գաղտնի են: Միաժամանակ, նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավասու մարմինը նախաձեռնված բռնագանձման վարույթների և դրանց արդյունքների վերաբերյալ հրապարակում է տարեկան հաշվետվություն՝ պահպանելով սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տվյալների գաղտնիության ապահովման պարտականությունը։ Այսինքն՝ Օրենքի կիրառման արդյունքների ամփոփման և հրապարակման պարտականությունը վերաբերում է նախաձեռնված բռնագանձման վարույթներին և դրանց արդյունքներին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ապօրինի գույքի ուսումնասիրություն չսկսելու հիմքերը գաղտնի են․ Դատախազությունը պարզաբանում է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սպորտի օր՝ COP17-ի «Կանաչ գոտում»․ ներկայացվել են նաև 2027-ի առաջնությունները
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Արամ Վարդևանյանն ընդունել է Չեխիայի դեսպանին․ քննարկվել են ժողովրդավարության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

«Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու հորդորների գործով էլեկտրացանցի նախկին տնօրենը տնային կալանքի տակ է
ArmLur / Zhoghovurd / 42 minutes ago

Վերցրել է օտարերկրացիների անձնագրերն ու ստիպել հափշտակություններ կատարել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում
ArmLur / Zhoghovurd / 48 minutes ago
Related coverage

Թրամփը ճիշտ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չսահմանելու որոշումը
168 Jham / 11 minutes ago

Նիկոլ Փաշինյանի լարախաղացությունը ինչ-որ մի տեղ բերելու է սայթաքման․ Գառնիկ Դանիելյան
Yerkir / 11 minutes ago

ԱՄՆ ընտրություններում Թրամփի դիրքերը բարդանում են․ դեմոկրատների առավելությունը հարցումներում հասնում է երկնիշ ցուցանիշների
168 Jham / 12 minutes ago

Քոչարյանի պահման պայմանները չեն համապատասխանում չոփորոշիչներին. Խամոյան
Yerkir / 13 minutes ago