Ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունն Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Բիշքեկում հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին ասել եմ՝ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանում մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքին օրակարգն է։ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևայլն է՝ նրանք ընդունում են, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է։ Քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում։ Այստեղ կարող է թվալ, թե ձևակերպումների տարբերությունը մեծ չի, բայց իմ կարծիքով և իրականում մեծ է՝ Սահմանադրությունը մեր ներքին խնդիրն է։ Այստեղ մենք անում ենք հետևյալ վերլուծությունը, որ եթե մենք էսպես, թե էնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական ծրագրի և կառավարութէյան ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որ մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ։ Հիմա որ Ադրբեջանը մեզ ըտենց բան ա ասում, ասենք՝ վերջ, մենք մեր օրակարգից հրաժարվում ե՞նք, ո՛չ, մենք պետք է գնանք էս ճանապարհով և պետք է նոր Սահմանադրություն ունենանք։ Առաջիկայում կհրապարակենք սահմանադրության նախագիծը, կսկսենք հանրային քննարկումներ և կուղարկենք խորհրդարան։ Եվ կփորձենք ընդդիմության մեր գործընկերնեևրին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, և սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է։ Կփորձենք համոզել։ Չստացվեց, ուրեման կգնանք ուրիշ սցենարներով՝ արտահերթ ընտրություններ կանենք, ես ՀՀ քաղաքացիների առաջ ունեմ հանձնառություն և՛ Սահմանադրության փոփոխոխության, և՛ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման։ Եթե Հայաստանի ժողովուրդն այս հանձնառությունն ուզում է տեսնել իրագործված, ուրեմեն մենք Հայաստանի ժողովրդի հետ միասին պետք է այդ հանձնառությունն իրագործենք։ Եթե Հայաստանի ժողովուրդը չի տեսնում այդ հանձնառությունն իրագործելու հանձնառություն, կարող է իքս պահի պարզվի, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է։ The post Կփորձենք ընդդիմությանը համոզել… չստացվի, կգնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան appeared first on Ազգ .