Ուրախ ենք հայտնել, որ Ամիօ բանկը դարձել է Հայաստանում անցկացվող COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկերը՝ աջակցելով բնության պահպանությանն ու կայուն ապագայի ապահովմանն ուղղված միջազգային նախաձեռնություններին։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19-30-ը։ Այն համախմբում է պետությունների, միջազգային կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանության ու բնության վերականգնման համատեղ լուծումներ մշակելու նպատակով։ Աջակցելով COP17-ին՝ Ամիօ բանկը կարևորում է բիզնեսի մասնակցությունը բնության պահպանությանը։ Մեզ համար երկրի զարգացումը նաև մեր բնական հարստությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու պատասխանատվություն է։ Բանկի համար կանաչ նախաձեռնություններին աջակցելը նաև ներդրում է այն միջավայրում, որտեղ ապրում են մեր հաճախորդները, զարգանում են բիզնեսներն ու համայնքները։ Նրանց երկարաժամկետ բարեկեցությունը սերտորեն կապված է բնական պաշարների պատասխանատու օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հետ։ Հայաստանում COP17-ի անցկացումը նոր հնարավորություններ է բացում բնության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության համար։ Այս գործընկերությամբ Ամիօ բանկը միանում է համաժողովի հիմնական ուղերձին՝ բնության հանդեպ պատասխանատվությունը վերածել գործողության։ Միասին՝ գործելով հանուն բնության։ info@amiobank.am | 010 59 20 20 | amiobank.am Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից — 00 – – ԱՊ The post Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր
Ուրախ ենք հայտնել, որ Ամիօ բանկը դարձել է Հայաստանում անցկացվող ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 4 hours ago

Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը հասել է 117 դոլարի
24TV / 24News / 4 hours ago

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
24TV / 24News / 4 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
24TV / 24News / 4 hours ago
Related coverage

Փաշինյանն ասում էր՝ ոչ մի ներդրում չի կարող համեմատվել ժողովրդի առողջության հետ․ ի՞նչ փոխվեց հիմա
Noyan Tapan TV / 4 hours ago

Ադրբեջանը ուզում է փոխարինել Ռուսաստանին. նա չի ուզում, որ այդ շուկա մտնի Իրանը
Noyan Tapan TV / 4 hours ago

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Aravot / 4 hours ago

«Գազը թանկացել էր, խաբար չէիք»․ Փաշինյանի պնդումներն ու քաղաքացու դրամապանակի պարունակությունը
ABC Media / 5 hours ago