Երևանում երկու երիտասարդ, ըստ ոստիկանության, գողացել են ավտոմեքենաների կողային հայելիների ապակիները՝ մեքենաներից մեկի դիմապակուն թողնելով Telegram-ի ալիքի հասցե։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարողների ինքնությունը։ Համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հոկտեմբերի 18-ին, մայրաքաղաքի Ադոնցի փողոցում հայտնաբերեցին, շորթում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Եղվարդի բնակիչ 18-ամյա երիտասարդին։ Մայրաքաղաքի քրեական ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրա հանցակից՝ Ալավերդու 19-ամյա բնակիչը, հայտնաբերվեց և ձերբակալվեց Արամ Խաչատրյան փողոցում։ Ոստիկանները պարզեցին, որ երիտասարդները նմանատիպ գործողություններ են կատարել նաև այլ մեքենաներից։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 14 minutes ago

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
Factor.am / 23 minutes ago

ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել
Factor.am / 25 minutes ago

ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
Factor.am / 32 minutes ago
Related coverage

Սպորտի օր՝ COP17-ի «Կանաչ գոտում»․ ներկայացվել են նաև 2027-ի առաջնությունները
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Արտահերթ ընտրությունները խաղ եւ պար չեն․ Ռուբեն Մխիթարյան
Aravot / 11 minutes ago

Замглавы МИД о реакции РФ на евроинтеграцию Армении: политика ЕС нацелена на подготовку к войне с РФ
Alpha News / 15 minutes ago

Վարդևանյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը և երկկողմ համագործակցությունը
168 Jham / 15 minutes ago