Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երկու տարվա ընդմիջումից հետո վերադառնում է մարզչական աշխատանքի: 69-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել ուկրաինական «Կրիվբասի» հետ: Ուկրաինացի մարզիչն այդ տեղեկությունը հաստատել է Sport.ua -ի հետ զրույցում: «Իհարկե, կարոտել եմ մարզչական աշխատանքը: Ես որոշ խորհրդակցություններ ունեցա և վերջապես որոշեցի այս քայլը կատարել։ Ես ուզում եմ կրկին խորանալ գործընթացի մեջ»,- նշել է մարզիչը: Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2023-2024 թվականներին, իսկ դրանից հետո գործազուրկ էր: 2021-2022-ին նա եղել է նաև Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը: «Կրիվբասն» Ուկրաինայի ընթացիկ առաջնության հետնապահն է, 7 խաղում վաստակել է 5 միավոր: Դավիթ Եղիազարյան