ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կինոդարան» հարթակի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական տեսալսողական բովանդակության զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային նախագծերի իրականացման, երեխաների և երիտասարդների համար հայալեզու կրթամշակութային ծրագրերի մշակման և հանրահռչակման հարցերն ու համագործակցության հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարևորել է մասնավոր նախաձեռնությունների դերը մշակութային նոր բովանդակության ստեղծման և հայկական մշակութային արտադրանքի զարգացման գործում։ Նա ընդգծել է ժամանակակից ձևաչափերի միջոցով մշակույթը հանրության՝ հատկապես երիտասարդ սերնդի համար առավել հասանելի և հետաքրքիր դարձնելու անհրաժեշտությունը։ «Կինոդարան» հարթակի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը ներկայացրել է հարթակի գործունեությունը, սեփական արտադրության ֆիլմերի, սերիալների, անիմացիոն և այլ տեսալսողական նախագծերի զարգացման ուղղությունները։ Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Վալդակար» մանկական անիմացիոն նախագծին, որի նպատակն է երեխաներին հայ արվեստի և մշակույթի նշանավոր ներկայացուցիչներին ծանոթացնելը։ Ռաֆայել Թադևոսյանը ներկայացրել է նաև հարթակի՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող նախագծերն ու հայկական արտադրությունն ավելի լայն լսարաններին հասանելի դարձնելու նախաձեռնությունները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական և մշակութային հաստատությունների հետ համագործակցությանը, հայկական մշակութային արտադրանքի միջազգային հանրահռչակմանը և այլ հարցերի։ Կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակութային նախագծերի ստեղծումը՝ ոլորտում ստեղծագործական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմամբ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքային քննարկումները՝ հնարավոր համատեղ նախաձեռնությունների շրջանակը և իրականացման հաջորդ քայլերը հստակեցնելու նպատակով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Kinodaran-ն ու ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում են համագործակցել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Օմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետո
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Թրամփն ու Բըրնհեմը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago

Սոֆիայում սպանել են Թեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավար և ԵԽ նախկին պատգամավոր Սլավի Բինևին
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago
Related coverage

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում
Alpha News / 6 hours ago

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
Factor.am / 6 hours ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը կենսաբազմազանության պահպանության, մշակութային ժառանգության, կրթության և կայուն զարգացման օրակարգերի միջև փոխկապակցվածության ամրապնդման գործում
Aravot / 8 hours ago

«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ Աբիսողոմոնյան
24TV / 24News / 11 hours ago