Աննա Հակոբյանի առաջարկով մշակված ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը առաջիկա երկուշաբթի օրը կքննարկվի ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում, որտեղ հարակից զեկույցով հանդես կգա նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում երկուշաբթի՝ ժամը 09։00-ին, երկրորդ նիստը տեղի կունենա «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։ Նախագծի հեղինակներն են ՔՊ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը և Սոնա Ղազարյանը։ Հարակից զեկույցով հանդես կգան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ հանձնաժողովում առաջին նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին, որի ժամանակ որոշում կայացվեց նախագծի քննարկումը հետաձգել մինչև երկու ամիս՝ լրացուցիչ լրամշակումներ կատարելու նպատակով։ Նիստից հետո ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի առաջարկած ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նախագծին, նշել էր, որ ներառվել են նաև Աննա Հակոբյանի առաջարկները, իսկ նախագիծը հետաձգվեց, քանի որ առաջարկներ են ստացել Կառավարությունից, ԱԺ պատգամավորներից ու ՀԿ-ներից։ Նշենք, որ նախաձեռնության շրջանակում ՔՊ պատգամավորները հանդիպել են նաև Աննա Հակոբյանի հետ, որի ժամանակ, Բաթոյանի փոխանցմամբ, նա խրախուսել է դրական քվեարկել նախագծին։ Հերմինե Միքայելյան –00—ՅՄ The post ՆԳ նախարարը հարակից զեկուցող կլինի ԱԺ-ում Աննա Հակոբյանի առաջարկած օրինագծի քննարկման ժամանակ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՆԳ նախարարը հարակից զեկուցող կլինի ԱԺ-ում Աննա Հակոբյանի առաջարկած օրինագծի քննարկման ժամանակ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը
24TV / 24News / 7 hours ago

Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը հասել է 117 դոլարի
24TV / 24News / 7 hours ago

Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել
24TV / 24News / 7 hours ago

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել
24TV / 24News / 7 hours ago
Related coverage

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները Ստեփանավանում են
Aravot / 3 hours ago

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 5 hours ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 6 hours ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 6 hours ago