Կառավարության հավանությանն է արժանացել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը, սահմանել կամ համարժեքորեն վերանայել որոշ ճանապարհային նշանների կամ ճանապարհային երթևեկության որոշ կանոնների պահանջների խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև լուծել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների վերաբերյալ որոշ կարգավորումների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մանկական տրավմատիզմի կանխարգելման նպատակով առաջարկվում է նաև վերանայել տրանսպորտային միջոցներով երեխաների փոխադրման համար նախատեսված սանկցիայի տեսակներն ու չափերը՝ գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն նախատեսելով 20000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։ Բացի այդ, խցանումների առաջացումը կանխելու և բնականոն երթևեկության հոսք ապահովելու համար, մասնավորապես, առաջարկվում է՝ «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» կամ «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար» ճանապարհային նշանի պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 2 տուգանային միավոր, «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի կամ կանգառն արգելված տեղերը ցույց տվող ճանապարհային գծանշման պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 1 տուգանային միավոր։ —00—ՄԱ The post Երեխաներին մեքենայով տեղափոխելու կանոնների խախտման տուգանքը կդառնա 20 հազար դրամ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երեխաներին մեքենայով տեղափոխելու կանոնների խախտման տուգանքը կդառնա 20 հազար դրամ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները
24TV / 24News / 27 minutes ago

Որակին ուշադիր եղեք, թունավոր բան-ման չլինի, խայտառակ չլինենք. Փաշինյանը՝ մածունավաճառին
24TV / 24News / 43 minutes ago

«Լավ ասենք, որ լավ ըլլա, պոզիտի’վ եղեք». Փաշինյանը սփյուռքահայերի խոսքերն է մեջբերում
24TV / 24News / 43 minutes ago

Ռուբինյանի հեգնանքը` Փաշինյանին. «Տեսեք, թե ոնց ենք «կործանում» արժեքները «300 դպրոց» ծրագրով»
24TV / 24News / 56 minutes ago
Related coverage

«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 28 minutes ago

Արևմտամետի անվան տակ իրականում թրքամետ են, տնտեսությունը խայտառակ վիճակում է․ Թաթուլ Մանասերյան
168 Jham / 30 minutes ago

Դրամահավաք Լոս Անջելեսում՝ Հայաստանում մանկական փոխպատվաստումներին աջակցելու նպատակով
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

The economic issues hidden under the threat of gas price hikes
Noyan Tapan TV / 2 hours ago