«Ինտերի» բրազիլացի պաշտպան Կառլոս Աուգուստոն Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Շախտյորի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է իր գոլին ու Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցմանը: «Հենրիխ Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց, բայց Զելինսկին նույնպես շատ լավ գործեց գրոհը սկսելիս։ Պետք է շնորհավորեմ իմ թիմակիցներին։ Երբեք հեշտ չէ խաղալ 10 ֆուտբոլիստով: Մենք ցույց տվեցինք, որ ցանկանում ենք հաղթել այս խաղում։ Մենք չէինք վախենում, բայց Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղ այսպիսին է։ Նրանք ունեն որակ, և դժվար էր միշտ վերահսկել խաղը»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ «Ինտերը» խփել է գոլը, այն ժամանակ երբ խաղալիս է եղել 10 ֆուտբոլիստով։