«Ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ էլ Դատախազությունը որևէ իրավական հիմնավորում չեն ներկայացրել, թե ինչու պետք է կիրառվի կալանքը։ Այս մասին դատարանի բակում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Արդեն երկու ամիս է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են «Երևան» ՔԿՀ-ում։ Անձամբ տեսել եմ նախագահի պահման պայմանները, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում Կառավարության սահմանած չափանիշներին։ Հիմա էլ, երբ Դատախազությունը միջնորդում է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում»,- նշել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ընթացող գործընթացները զուրկ են իրավական հիմքերից։ «Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ այս գործը բացառապես քաղաքական է և մեկ մարդու անձնական ցանկությունն ու վրեժխնդրությունը»,- հավելել է Խամոյանը։ The post Այս գործը բացառապես քաղաքական է․ Ագնեսա Խամոյանը՝ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի մասին appeared first on Alphanews .