Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում անդրադարձել է ТRIPP նախագծին։ Մեր տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով շատ էական է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս շուտ հասնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը։ Երեկվանից Ազգային ժողովում մեկնարկեց ТRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացը և առաջիկա նստաշրջանում Ազգային ժողովի վավերացումը տեղի կունենա։ Երեկ նաև փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ, որ տեղում աշխատել է արդեն ТRIPP նախագծի իրագործման գործնական փուլը մեկնարկելու տրամաբանությամբ,-ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, ԹՐԻՓՓ-ը (անգլ.՝ TRIPP՝ Trump Route for International Peace and Prosperity / Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) ԱՄՆ-ի միջնորդությամբ մշակված աշխարհատնտեսական և տրանսպորտային նախագիծ է Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիք այցի վերաբերյալ և նշել, որ դրա նպատակն էր TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելը: Երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, այդտեղ մեզ համար նոր բան չկա, ավելի շատ ուզում էինք, տեղում վերջնական մեկ անգամ ևս հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը, բայց այն, թե որտեղով է անցնելու երկաթգիծը, կարծում ենք՝ ակնհայտ է, քննարկելու բան չկա: Այդ իմաստով նախագծման աշխատանքներն արդեն կմեկնարկեն: Ավտոճանապարհի հետ կապված, իհարկե, մոդելավորման հարցեր կան դեռևս, որովհետև կան բարդ անցանելի հատվածներ և, բնականաբար, մեր վերջնական լուծումն այնպիսին պիտի լինի, որ ճանապարհը մրցունակ լինի։ Մենք խոսում ենք տրանզիտի մասին, իսկ տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե այն շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով: Էլեկտրահաղորդման գծերի հետ կապված՝ կարծում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է: Այնտեղ, իհարկե, վերջնականացնելու բաներ ևս կան, դա էլ կմոդելավորենք, և կարծում եմ՝ այս երեք ենթակառուցվածքի մասով լիարժեք կարող ենք սկսել նախագծման աշխատանքներ՝ չսպասելով մինչև TDC-ի ձևավորումն ամփոփելը,- ասել է փոխվարչապետը և հավելել, որպեսզի ժամանակ չծախսվի, պետք է նախագծման աշխատանքները սկսել այսօրվանից: Ըստ նրա՝ շուտով նաև ավելի կոնկրետ էսքիզներ կներկայացվեն քննարկման, որից հետո իրական նախագծման աշխատանքները կմեկնարկեն: Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով փոխվարչապետին, նշել է, որ մտնում ենք գործնականացման փուլ. գտնվում ենք ТRIPP զարգացման ընկերության՝ TDC-ի հիմնադրման վերջնական փուլում. Երբ ընկերությունը կհիմնադրվի, մեր կատարած աշխատանքը կփոխանցվի ընկերությանը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ТRIPP -ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Փաշինյան
«ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքները պետք է սկսել այսօրվանից»,- ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
Hetq / 6 hours ago

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Hetq / 7 hours ago

Հրազդանում՝ ՔՊ-ն ու ՀՅԴ-ն․ ինչ գույք ու եկամուտներ ունեն ավագանու թեկնածուները
Hetq / 8 hours ago

Ինչի՞ վրա են ծախսվում համայնքներում թափառող շների ստերջացման համար հատկացված միլիոնները #shorts
Hetq / 8 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 2 hours ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 4 hours ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 4 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 5 hours ago