«Անկախ դիտորդ» դաշինքը դիտորդական առաքելություն է իրականացնում այս աշնանը նշանակված բոլոր 41 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում։ Ստորև ներկայացնում ենք դաշինքի երկարաժամկետ դիտարկման ամփոփումը ․ «Հոկտեմբերի 25-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ 21 համայնքում, որոնք միավորում են 357 բնակավայր։ Այս համայնքներում ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը մեկնարկել է սեպտեմբերի 15-ից։ Դիտարկվող ժամանակահատվածում դիտորդները իրականացրել են զրույցներ ԱԺ ընտրությունների ժամանակահատվածում ակտիվ դերակատարություն ունեցող տարբեր անձանց և համայնքներում գործող հասարակական կազմակերպությունների հետ։ Դիտարկվող համայնքներում դիտորդները զրույցներ են իրականացրել 14 կուսակցությունների 31 ներկայացուցիչների, 13 կուսակցությունների կամ դաշինքների 67 թեկնածուների հետ։ Դիտարկվել է թվով 104 հավաք/հանդիպում ընտրողների հետ, որոնց ընթացքում դիտորդները զրուցել են հավաքների 147 մասնակիցների հետ։ Ամփոփ տեղեկություններ ընտրությունների և առաջադրված ուժերի վերաբերյալ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ՝ մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս 19 համայնքներում ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Այս համայնքներում տարբեր ձևաչափերով ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 17 կուսակցություն։ Որպես ընտրություններին մասնակցող սուբյեկտ գրանցվել է 13 կուսակցություն և 4 դաշինք։ Կան կուսակցություններ, որոնք որոշ համայնքներում հանդես են գալիս դաշինքով, իսկ որոշներում առանձին։ Արմավիրում, Ախուրյանում, Վարդենիսում, Գառնիում և Վայքում առաջադրված է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Արտաշատ, Գավառ, Դիլիջան Եղեգնաձոր համայնքներում առաջադրված է 3, իսկ Արաքս, Գորիս, Ծաղկաձոր, Հրազդան, Ջերմուկ և Իջևան համայնքներում՝ 2 կուսակցություն կամ դաշինք։ Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ եթե սահմանված արգելապատնեշը հաղթահարում է 3-ից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները/դաշինքները, եթե ընտրությանը մասնակցել է 3 և ավելի ուժ։ Այսինքն նշված բոլոր համայնքներում առաջադրված բոլոր ուժերը հայտնվելու են ավագանու կազմում, եթե ինքնաբացարկ չհայտնեն։ Որոշ չափով մրցակցային են միայն Մեղրի, Մարտունի, Արթիկ և Ստեփանավան համայնքների ավագանու ընտրությունները, որոնցում ավագանու մանդատների համար պայքարում է 4 ուժ։ Ընդ որում Ստեփանավան համայնքում առաջադրվել էր հինգ ուժ, սակայն հետագայում «Հայրենիք» կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին ինքնուրույն է մասնակցում 17 համայնքներում, ևս 2-ում՝ Գորիսում և Գավառում այն հանդես է գալիս 2016թ․ ստեղծած «Գործարար» կուսակցության հետ ստեղծված՝ «Համերաշխություն» դաշինքի անվան ներքո։ Երկու համայնքներում էլ ցուցակը գլխավորում են համայնքների գործող ղեկավարները՝ որպես անկուսակցական։ Դիտարկման ամփոփում Դիտարկման ընթացքում արձանագրվել է 70 խախտում, որոնց մեծ մասը քարոզչական պաստառները չնախատեսված վայրերում, այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ։ Քարոզչական պաստառներ փակցված են եղել նաև առևտրի և սննդի օբյեկտների վրա։ Հարկ է արձանագրել, որ առևտրի և սննդի օբյեկտների վրա քարոզչական պաստառների տեղադրումը արգելվում է նույնիսկ սեփականատիրոջ սեփական նախաձեռնությամբ և այս սահմանափակումը առաջին հերթին նպատակ ունի պաշտպանել ձեռնարկատերերին քաղաքական գործընթացներից և օրվա իշխանությունից։ Մտահոգիչ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից ընդդիմադիր թեկնածուների և նրանց աջակիցների վրա ճնշման դեպքերը։ Հատկապես մտահոգիչ են այս դեպքերը այն համայնքներում, որոնցում մանդատների բաշխմանը մասնակցությունը երաշխավորված է մասնակից բոլոր կուսակցությունների համար։ Այստեղ փաստացի ստացվում է, որ իշխող ուժի ներկայացուցիչ թեկնածուները, ոչ թե պայքարում են մրցակիցների դեմ, այլ փորձում են ամեն գնով համայնքի ավագանու նկատմամբ մենաշնորհ հաստատել։ Վարչական ռեսուրսի չարաշահման մոնիթորինգի շրջանակում ուսումնասիրվել է 23 համայնքների պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունը՝ առանձնացնելով հարկային արտոնությունների, արտաքին գովազդի թույլտվությունների, սոցիալական աջակցությունների, շինարարական թույլտվությունների, գնումների պլանների փոփոխությունների և մրցույթների վերաբերյալ որոշումները։ Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում Ուսումնասիրության արդյունքները մի շարք համայնքներում բացահայտել են նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի չարաշահման հնարավոր ռիսկեր, որոնք հետագա ուսումնասիրություն են պահանջում։ Արտաքին գովազդի թույլտվություններ Ստեփանավան, Արմավիր, Արտաշատ, Վարդենիս, Գառնի, Ծաղկաձոր, Ախուրյան, Արթիկ, Գորիս և Մարտունի համայնքներում 2026 թ. հունիս–հոկտեմբեր ամիսներին արտաքին գովազդի թույլտվությունների վերաբերյալ որոշումների թիվը զգալիորեն աճել է 2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Արձանագրվել է նաև որոշ տնտեսվարողների կրկնվող ներկայություն։ Հարկային արտոնություններ Ստեփանավան համայնքում 2026 թ. ընդունվել է մեկ որոշում, որով 17 անձի տրամադրվել է ընդհանուր 1,502,543 դրամի հարկային արտոնություն, մինչդեռ 2025 թ. նույն ժամանակահատվածում նման որոշում չի եղել։ Վարդենիս համայնքում որոշումների թիվը 10-ից հասել է 15-ի, իսկ արտոնությունների ընդհանուր գումարը՝ 572,292 դրամից 1,079,363 դրամի։ Գավառ համայնքում 2026 թ. մեկ որոշմամբ հարկային արտոնություն է ստացել 89 անձ։ Շահառուներից մեկի՝ Հ․ Խ․ի վերաբերյալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա համայնքի ՀԷՑ-ի փոխտնօրենի թոռն է, և ստացել է շուրջ 86,722 դրամի արտոնություն։ Այս հանգամանքը հարցեր է առաջացնում շահառուների ընտրության թափանցիկության և հնարավոր արտոնյալ վերաբերմունքի վերաբերյալ։ Սա և նմանատիպ այլ օրինակներ հիմք են տալիս ենթադրել, որ Գավառ համայնքում հարկային արտոնություններ տրամադրում են համայնքում որևէ ենթակառուցվածքում աշխատող պաշտոնյաների մերձավորների, որի միջոցով հնարավոր կարող է դարձնել այդ ենթակառուցվածքների անձանց նախընտրական դաշտ բերելը։ Սոցիալական աջակցություններ և համայնքային հատկացումներ Ջերմուկում 2025 թ. նույն ժամանակահատվածում սոցիալական աջակցության վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել, իսկ 2026 թ. ընդհանուր հատկացումները կազմել են 7,967,300 դրամ։ Դրանց թվում են 189 անձի՝ հիմնականում երկու դպրոցի աշակերտների և ուսուցիչների, տրանսպորտային փոխհատուցման տրամադրումը՝ 3,231,050 դրամի չափով, ինչպես նաև անհատական աջակցություններ և հատկացում տարեցների կենտրոնին։ Հրազդանում սոցիալական աջակցության ընդհանուր գումարը 200,000 դրամից հասել է 1,790,000 դրամի։ Հատկացումները ներառել են թիավարության բաց առաջնության 37 մասնակցի աջակցություն՝ 1,140,000 դրամ, «Got Talent Armenia»-ի մասնակցի, պարային համույթի և երկու մարզիկի ֆինանսավորում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Արաքս համայնքը։ 15 մլն դրամ ՝ ուսանողական տրանսպորտի կազմակերպման համար (N 120-Ա, 08.09.2026)։ Նման նախաձեռնություն նախկինում չի իրականացվել։ 2 մլն դրամ ՝ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ ներկայացուցչական ծախսերի համար (N 111-Ա, 08.09.2026), ինչը 1.4 մլն դրամով ավելի է, քան 2025 թ.։ 3.9 մլն դրամ ՝ առաջին դասարանցիների համար նվերներ ձեռք բերելու նպատակով (N 88-Ա, 24.06.2026), 600,000 դրամով ավելի, քան նախորդ տարի։ 1.1 մլն դրամ ՝ Գայ գյուղում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված միջոցառման համար (N 87-Ա, 24.06.2026), 600,000 դրամով ավելի, քան 2025 թ.։ Այս որոշումների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ որպես իրավական հիմք նշվել են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերն ու համայնքի ղեկավարի առաջարկությունները։ Մոնիթորինգի տվյալներով՝ համապատասխան բյուջետային փոփոխության առանձին որոշում չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ հատկացումները պլանավորված չեն եղել։ Դիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ մի շարք համայնքներում նախընտրական շրջանում աճել են թույլտվությունների և համայնքային միջոցների տրամադրման ծավալները։ Թվային աճն ինքնին դեռևս չի ապացուցում վարչական ռեսուրսի չարաշահում, սակայն շահառուների ընտրության, որոշումների հիմնավորվածության և բյուջետային գործընթացների թափանցիկության հարցերը պահանջում են լրացուցիչ ուշադրություն։ Նախընտրական իրավիճակի ամփոփումը ըստ մարզերի Շիրակ Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում իրականացված դիտարկումների ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր և տպագիր քարոզչական պաստառների փակցման կանոնների խախտումներ։ Արթիկում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները աչքի են ընկնում չնախատեսված վայրերում պաստառներ փակցնելով, մասնավորապես օգտագործելով առևտրի օբյեկտների, ինչպես նաև առողջապահական հաստատությունների չնախատեսված մակերեսները։ Դիտարկման ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրային ծառայողների և անչափահասների ներգրավման մի շարք դեպքեր։ Մտահոգիչ է աշխատանքային ժամերին դպրոցների աշխատակիցների մասնակցությունը քարոզարշավին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում հաճախ են նկատվում անչափահասների մասնակցությամբ պարային ելույթներ. օրինակ՝ կուսակցության հոկտեմբերի 10-ի հավաքի ժամանակ պարային կատարմամբ հանդես են եկել դպրոցի և մանկապարտեզի սաները։ Կուսակցության քարոզարշավում ներգրավված են խոշորացված համայնքի բոլոր գյուղերի վարչական ղեկավարներն ու համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներ, որոնք ապահովում են իրենց տարածքներում քարոզչության իրականացումը և տեղի հավաքներին վարչական կամ աշխատանքային կախվածություն ունեցող անձանց ներկայությունը։ Արթիկում, չնայած առաջադրված են 4 քաղաքական ուժեր, ակտիվ քարոզարշավ իրականացնում է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հատկանշական է, որ նախկինում Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուի քարոզչական թեզերից մեկը ՏԻՄ ընտրությունները «Նիկոլի ընտրություններից» տարբերակելն է։ Նախընտրական փուլում կուսակցության որոշ թեկնածուներ տեղեկացրել են դիտորդներին, որ իրենց թիմակիցներին հրավիրում են ոստիկանություն։ Մինչդեռ այս գործողությունները ընտրությունների հետ իրավական կապ չունեն, դրանք ազդեցություն են ունենում նախընտրական մթնոլորտի և քաղաքական գործընթացների վրա։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուների պնդմամբ, քննարկվել է քարոզարշավը դադարեցնելու հարցը։ Դեռևս նախքան ընտրացուցակի գրանցումը թիմի 7 անդամներ հրաժարվել էին առաջադրվել, ինչը նույնպես մեկնաբանվում է ճնշմանը ենթարկվելու տրամաբանությամբ, սակայն կուսակցությունը հրաժարվել է ավելի ստույգ պատճառներ ներկայացնել։ Ախուրյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» առաջադրված է միայնակ և կարող էր ակնկալվել, որ ակտիվ քարոզարշավ տեղի չի ունենա։ Սակայն այստեղ ևս ընտրողների հետ հանդիպումներին նկատելի են համայնքապատկան կառույցների աշխատակիցները և պատկանող ավտոմեքենաները։ Լոռի Լոռու մարզում իրականացված դիտարկման արդյունքում արձանագրվել է վարչական ռեսուրսների չարաշահման ոչ տիպիկ օրինակ։ Ստեփանավան խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է լոռի Բերդ համայնքի ներկայիս ղեկավարը, իսկ Ստեփանավան համայնքի ղեկավարը գլխավորում է «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը։ Facebook սոցիալական ցանցում մարզպետարանի կողմից կառավարվող էջում համայնքներում իրականացված աշխատանքների ներկայացման առումով ակնհայտ գերակշռում են Լոռի բերդ համայնքի լուսաբանումները, որտեղ մարզպետ Արեն Մկրտչյանը պարբերաբար ներկայացնում է համայնքի բնակավայրերում կատարված աշխատանքները՝ համայնքի ղեկավարի մասնակցությամբ։ Նույնանման իրավիճակ էր Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, երբ մարզպետը լուսաբանում էր միայն Թումանյան համայնքում իրականացված աշխատանքները՝ համայնքի ղեկավար և կուսակցության առաջին համար Սուրեն Թումանյանի ուղեկցությամբ։ Վարչական ռեսուրսի առերևույթ չարաշահման հիմքով Անկախ դիտորդը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ստեփանավան համայնքում հոկտեմբերի 15-ին մրցապայքարից դուրս է եկել «Հայրենիք» կուսակցությունը, հիմնավորելով դա քաղաքական նպատակահարմարությամբ և ընդդիմության քվեները չփոշիացնելու տրամաբանությամբ։ Համայնքում դիտարկվում են նախընտրական պաստառների վնասման դեպքեր, ինչի մասին ահազանգում են նաև «Գործարար» և «Հանրապետություն» կուսակցությունների շտաբներից։ Հավելենք, որ առանձին դեպքերում պատռված պաստառների անմիջական հարևանությամբ փակցված են լինում «Քաղաքացիական պայմանագրի» պաստառները։ Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ պաստառների մեծ մասը փակցվում են չսահմանված վայրերում։ /Հավելում․ հոկտեմբերի 21-ի առավոտյան հաղորդագրություն տարածվեց համայնքում առաջադրված «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկության և թիմի անդամների ձերբակալությունների մասին, այնուհետև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածվեց գրասենյակում տեղադրված տեսախցիկից արված տեսագրությունը՝ ենթադրյալ ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ։ Նշենք, որ գրասենյակը «Ուժեղ Հայաստան» կուսակցության տիրապետության տակ է գտնվում ԱԺ ընտրությունների նախընտրական փուլից։/ Տավուշ Իջևանում խիստ մտահոգիչ են «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուների և նրանց հարազատների վրա ճնշումների վերաբերյալ պնդումները։ Այս համայնքում ընտրություններին մասնակցում է երկու կուսակցություն, որոնք երկուսն էլ օրենքի ուժով մասնակցելու են մանդատների բաշխմանը։ Այս լույսի ներքո ընդդիմադիր թեկնածուների վրա գործադրվող ճնշումների միակ շահառուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Միաժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես կազմակերպում է ընտրողների հետ հանդիպումներ, որոնք պարունակում են վարչական ռեսուրսի չարաշահում։ Մասնավորապես Աչաջուրում աշխատանքային ժամին տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են միջնակարգ դպրոցի, մշակույթի տան և արվեստի դպրոցի աշխատակիցները, ընդ որում միջնակարգ դպրոցի վերջին դասաժամը չեղարկվել էր՝ հավաքին ներկայություն ապահովելու նպատակով։ ՀՈԱԿ-ների աշխատակիցների մասնակցություն նկատվել է նաև մյուս բնակավայրերում նախընտրական հավաքների ընթացքում։ Համայնքում վարչական ռեսուրսի առերևույթ չարաշահում է նաև այն, որ քարոզչական բնույթի բովանդակություն է տեղադրվում Facebook սոցիալական ցանցում մի շարք բնակավայրերի անունով էջերում, որոնց կառավարումը իրականացվում է համայնքապետարանի աշխատակազմի կողմից։ Այս համայնքում ևս արձանագրվում են նաև քարոզչական պաստառների վնասման դեպքեր։ Դիլիջանում քարոզարշավը ակներև ավելի առողջ մթնոլորտում է ընթանում․ կրկնվող խնդիր է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պաստառների չնախատեսված վայրերում փակցնելը։ Երկու համայնքներում էլ քարոզչական հանդիպումներին, ի թիվս այլ պաշտոնյաների, ներկա է գտնվում Տավուշի մարզպետը։ Բանավոր հարցմանը ի պատասխան մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետը «արձակուրդում էր», մինչդեռ դա չի ապացուցվում փաստաթղթերով։ Արմավիր Արմավիրի մարզում պասիվ մթնոլորտում է անցնում նախընտրական քարոզարշավը․ նախընտրական պաստառներն ու քարոզչանյութերը հիմնականում փակցված են չնախատեսված վայրերում։ Արձանագրվել են վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, դեպքեր, որոնք ամփոփված են փաստաթղթային ուսումնասիրության բաժնում, ինչպես նաև հանրային ծառայողների ներգրավման դեպքեր։ Հատկանշանական է, քարոզչական հանդիպումները առավելապես անցկացվում են ոչ աշխատանքային օրերին։ Ըստ դիտորդների՝ մարզում տարբեր բնակավայրեր կատարած այցերի ընթացքում հանդիպումները հիմնականում սակավամարդ են եղել։ Նկատվել են նաև դեպքեր, երբ համայնքապետի թեկնածուի արձագանքները քաղաքացիների բարձրացրած խնդիրներին եղել են լարված կամ ագրեսիվ բնույթի։ Միաժամանակ դիտարկումները թույլ են տալիս եզրահանգել, որ մրցակից թեկնածուներին աջակցությունը ընտրողները արտահայտում են ոչ հրապարակային ձևով։ Արարատ Արտաշատ խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից տպագիր քարոզչական նյութերի տարածումը չթույլատրված վայրերում առանձնահատուկ ծավալների է։ Մխչյանից Արտաշատ ընկած ճանապարհի գրեթե բոլոր կանգառներում, խանութների պատերին և բնակարանների պատշգամբներից։ Կանաչուտ-Արևշատ ճանապարհին գտնվող «Լորե» սուպերմարկետի և Իսահակյան փողոցի դեղատան պատերին։ Խանութներից մեկի դրամարկղի մոտ նկատվել է նաև բուկլետների կապոց, որը տվել էին բաժանելու համար։ Արտաշատ քաղաքում հասարակական սննդի օբյեկտի պատին ևս պաստառ է փակցված եղել, իսկ հանդիպման ժամանակ սեփականատերը հյուրասիրություն է կազմակերպել ներկաների համար։ Միևնույն ժամանակ, հենց քարոզչության համար հատկացված պաշտոնական ցուցատախտակները դատարկ են, իսկ այլ կուսակցությունների պաստառներ տարածքում ընդհանրապես չկան։ Բացի այդ, նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։ Այգեստան գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին աշխատանքային ժամերին ներկա է եղել տեղի դպրոցի տնօրեններից մեկը՝ մի քանի գործընկերների հետ։ Նա հանդիպմանը ներկա էր որպես հյուրընկալող կողմ։ Մեկ այլ դեպք արձանագրվել է Շահումյան 2 թաղամասում, որտեղ մի կին բողոքել է կուտակված հողից, ինչին ի պատասխան՝ թեկնածու Կառլեն Մկրտչյանը տեղում համայնքապետարանի աշխատակցին հրահանգել է զբաղվել այդ հարցով։ Ընդ որում թեկնածուն կուսակցության բոլոր հավաքների ժամանակ համայնքային ու պետական բյուջեով արված ծրագրերը ներկայացնում է որպես անձամբ իր կատարած աշխատանք: Ընդհանուր նախընտրական մթնոլորտը հանգիստ ու հանդարտ է, կոնֆլիկտներ կամ լուրջ ճնշումներ չկան, իսկ կողմերը քարոզարշավի ժամանակ իրար համարյա չեն անդրադառնում։ Բնակիչները բևեռացված չեն, բայց այս շրջանում շատ պասիվ են ու քիչ են մասնակցում հավաքներին, քանի որ զբաղված են խաղողի մթերման աշխատանքներով։ Ընտրություններին մասնակցում է երեք ուժ, բայց իրականում պայքարում են միայն «Քաղաքացիական պայմանագիրը» ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»։ Հետաքրքրական է, որ հոկտեմբերի 12-ին, երբ պատգամավոր Լևոն Քոչարյանը միացել էր «Հայ Յեղափոխական Դաշնակցության» այցին դեպի Դվին, նույն օրը Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա արեցին բերքի իրացման խնդրով։ Առհասարակ, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը հիմնվում է կատարված աշխատանքը ներկայացնելու վրա, Գերասիմ Վարդանյանի առաջնորդած թիմն է օգտագործում բևեռացնող խոսույթներ․ «Նիկոլի և հակաՆիկոլի», Տիգրանաշենի ու Քյարքիի միջև, և իրենց կոչում են միակ ընդդիմադիր ուժը։ Տեսահոլովակներում շրջանառում են ազգային ու ավանդապաշտական թեզեր՝ կիրառելով «Ընտրիր ընկերոջդ, հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի» կարգախոսը, և մարդկանց բաժանում «նիկոլականների» ու «ոչ նիկոլականների»։ Կոտայք Մարզում առավել տարածված խախտումը չսահմանված վայրերում՝ հանրային օբյեկտներում, սննդի կետերում, ինչպես նաև էլեկտրասյուների և հաղորդալարերի վրա քարոզչանյութերի փակցնելն ու տարածելն է։ Հիմնական դերակատարներն իշխող կուսակցության առաջադրած թեկնածուներն են, որոնց քարոզարշավը մեծամասամբ իրականացվում է արտաքին գովազդի և մեծ քանակությամբ քարոզչանյութերի ակնառու փակցման միջոցով՝ հանրության շրջանում առավել տեսանելի լինելու նպատակով։ Միաժամանակ և Հրազդանում, և Ծաղկաձորում քարոզարշավի պասիվությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նվազ տեսանելի լինելը, դիտորդների կողմից մեկնաբանվում են, որպես մրցակցության բացակայության արդյունք։ Թեկնածուների նկատմամբ ճնշումների կամ քարոզարշավն իրականացնելու խոչընդոտների վերաբերյալ վկայություններ առկա չեն։ Գառնիում առաջադրված է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ քարոզարշավային ակտիվությունը գրեթե իսպառ բացակայում է։ Գեղարքունիք Գեղարքունիքի մարզում ընտրապայքարն անցնում է բավականին մրցակցային պայմաններում։ Դիտարկման արդյունքում արձանագրվել են քարոզչության կանոնների բազմաթիվ խախտումներ և վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։ Գավառ խոշորացված համայնքում «Համերաշխություն» դաշինքի ձևաչափով առաջադրված գործող համայնքի ղեկավարը վարչական ռեսուրսների օգտագործմամբ իրականացնում են մարդաշատ հավաքներ, որոնց պարտադիր ներկա են լինում տվյալ բնակավայրի մանկապարտեզների, դպրոցների և վարչական ղեկավարների աշխատակազմերը։ Մասնավորապես, Ծովազարդում հավաքին ներկա դպրոցի ուսուցիչները նշել են, որ մասնակցում են միայն այս ուժի միջոցառումներին, ինչպես արել են նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Կարմիրգյուղում կայացած հավաքին արձանագրվել է վարչական ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի, մանկապարտեզի կոլեկտիվի և արվեստի դպրոցի ուսուցիչների ներկայությունը՝ տնօրենի գլխավորությամբ։ Բերդկունքում հոկտեմբերի 7-ին աշխատանքային ժամի կայացած հանդիպման ժամանակ նկատվել է մանկապարտեզի աշխատակից, իսկ մինչև հավաքի սկիզբը հարակից տարածքը շտապողականությամբ մաքրում էին սանիտարական բաժնի աշխատակիցները՝ համայնքային մեքենայով։ Բացի այդ, Գավառի համայնքապետարանի մամուլի բաժնի աշխատակիցը ներկա է գտնվում բոլոր հավաքներին, իրականացնում է տեսանկարահանումներ և հրապարակումներ՝ օգտագործելով համայնքային սեփականություն հանդիսացող տեսախցիկը։ Հոկտեմբերի 6-ին Ծաղկաշենում արձանագրվել է դպրոցականների կազմակերպված ներկայությունը, իսկ գործող երկու խանութների պատերին էլ փակցված են եղել «Համերաշխություն» դաշինքի թեկնածուի պաստառները։ Մարտունի և Վարդենիս համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական գործընթացներում նույնպես արձանագրվել են երեխաների կազմակերպված ներգրավման դեպքեր, ինչպես նաև համայնքապատկան հաստատությունների աշխատակիցների մասնակցության հաշվին հավաքների մասնակցության ապահովում։ Մարտունի համայնքում, չնախատեսված վայրերում փակցված պաստառների վերաբերյալ հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել, որը վկայում է Ընտրատարածքա
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Անկախ դիտորդ» դաշինքը ամփոփել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը
«Անկախ դիտորդ» դաշինքը դիտորդական առաքելություն է իրականացնում այս աշնանը նշանակված բոլոր 41 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում։ Ստորև ներկայացնում ենք դաշինքի երկարաժամկետ դիտարկման ամփոփումը․ «Հոկտեմբերի 25-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ 21 համայնքում, որոնք միավորում են 357 բնակավայր։ Այս համայնքներում ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը մեկնարկել է սեպտեմբերի 15-ից։ Դիտարկվող ժամանակահատվածում դիտորդները իրականացրել […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Infocom / 2 hours ago

Երևանյան ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը չի կալանավորվի. ՔԿ | arm.sputniknews.ru
Infocom / 2 hours ago

Թրամփ․ ԱՄՆ-ը որոշում է՝ որքան արագ ավարտել Իրանի դեմ պատերազմը | shantnews.am
Infocom / 3 hours ago

Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 3 hours ago
Related coverage

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 10 minutes ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 41 minutes ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 41 minutes ago

Թրամփը փորձում է ծնկի բերել Զելենսկուն, բայց Մակրոնը խափանում է նրա հաշվարկները
Noyan Tapan TV / 42 minutes ago