azatutyun.am Կանադայի վարչապետ Մարկ Քարնին այսօր ժամանել է Անկարա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Ինչպես նշում է Reuters լրատվական գործակալությունը, սա Կանադայի ղեկավարի առաջին երկկողմ այցն է Թուրքիա և նպատակ ունի ընդլայնել առևտրային կապերն ու նվազեցնել երկրի կախվածությունը Միացյալ Նահանգներից: Ակնկալվում է, որ Քարնին և Էրդողանը հռչակագիր կստորագրեն չորս ոլորտներում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ, այդ թվում՝ պաշտպանության և էներգետիկայի: Թուրքական դիվանագիտական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ երկու երկրների կապերը հասցվելու են «ռազմավարական գործընկերության»: The post Կանադայի վարչապետն այցելում է Թուրքիա | azatutyun.am appeared first on Infocom .