armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «անընդունելի» և «սխալ» է անվանել նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, որ Միացյալ Նահանգներում դիզելի գինը բարձրանում է ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածների պատճառով։ Այս մասին նա ասել է «Diary of a CEO» փոդքասթին տված հարցազրույցում: Զելենսկու պնդմամբ՝ Ռուսաստանից ԱՄՆ դիզելային մատակարարումներն այնքան աննշան են, որ դիզվառելիքի արտահանումը «զրո ազդեցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում գների վրա»: «Դա բացարձակապես կեղծ տեղեկություն է։ Սա՝ առաջինը։ Երկրորդ՝ մեզ համար անիմաստ է հարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մենք պատասխան հարվածներ ենք հասցնում, քանի որ նրանք հարվածում են մեր էներգետիկ ենթակառուցվածքներին», – նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հայտնել է, որ Թրամփին խնդրել է էներգետիկ հրադադար հաստատել, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժում է էներգետիկ հրադադարի Թրամփի առաջարկը: «Եվ այսպես, նախագահը որոշեց այս խնդրի պատասխանատվությունը դնել ոչ թե Պուտինի, այլ ինձ վրա՝ իր ժողովրդին բացատրելով, որ դրա պատճառով Ամերիկայում դիզելային վառելիքի գինը բարձրանում է։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Եվ ես չեմ հասկանում։ Ես լավ հարաբերություններ ունեմ Թրամփի հետ և կարծում եմ՝ սխալ և անընդունելի է, որ նա Ռուսաստանի ագրեսիայի և Ռուսաստանի կողմից մարդկանց սպանությունների պատասխանատվությունը դնում է ինձ վրա։ Նա փոխում է համատեքստը, և դա արդարացի չէ», – նշել է Զելենսկին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով | armenpress.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով | armenpress.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Infocom / 3 hours ago

Երևանյան ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը չի կալանավորվի. ՔԿ | arm.sputniknews.ru
Infocom / 3 hours ago

Թրամփ․ ԱՄՆ-ը որոշում է՝ որքան արագ ավարտել Իրանի դեմ պատերազմը | shantnews.am
Infocom / 4 hours ago

Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 4 hours ago
Related coverage

Փաշինյանն ասում էր՝ ոչ մի ներդրում չի կարող համեմատվել ժողովրդի առողջության հետ․ ի՞նչ փոխվեց հիմա
Noyan Tapan TV / 2 hours ago

Ադրբեջանը ուզում է փոխարինել Ռուսաստանին. նա չի ուզում, որ այդ շուկա մտնի Իրանը
Noyan Tapan TV / 2 hours ago

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Aravot / 3 hours ago

«Գազը թանկացել էր, խաբար չէիք»․ Փաշինյանի պնդումներն ու քաղաքացու դրամապանակի պարունակությունը
ABC Media / 3 hours ago