Կառավարությունը որոշել է երկարաձգել մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու ծրագրով սահմանված ժամկետները։ Փոփոխության արդյունքում շուրջ 20 շահառու, որոնք նախկինում չեն հասցրել ավարտել անհրաժեշտ գործընթացները կամ դիմել են սահմանված ժամկետից հետո, հնարավորություն կունենան օգտվելու ծրագրից։ Ըստ կառավարության՝ ծրագրի շրջանակում շուրջ 300 շահառուի համար հատկացվել է 1,9 մլրդ դրամ, սակայն նրանցից մի մասը դեռ չի իրացրել բնակարանի գնման վկայագիր ստանալու իր իրավունքը։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ «Կառավարության որոշմամբ կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշման շրջանակում բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտները և սաները կունենան հնարավորություն իրենց իրավունքն իրացնելու համար: Ըստ հիմնավորման՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցառման շրջանակում շուրջ 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Առկա է նաև շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Միաժամանակ, մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետի (դիմումներ ընդունելու վերջնաժամկետը 2022 թ. հուլիսի 1-ն էր) ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։ Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ նախարարությունը նախաձեռնել է որոշմամբ սահմանված ժամկետների երկարացման միջոցով շուրջ 20 շահառուների հնարավորություն տալ իրենց իրավունքն իրացնելու համար»:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 15 minutes ago

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
Factor.am / 23 minutes ago

ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել
Factor.am / 25 minutes ago

ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
Factor.am / 32 minutes ago
Related coverage

Սպորտի օր՝ COP17-ի «Կանաչ գոտում»․ ներկայացվել են նաև 2027-ի առաջնությունները
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Արտահերթ ընտրությունները խաղ եւ պար չեն․ Ռուբեն Մխիթարյան
Aravot / 12 minutes ago

Замглавы МИД о реакции РФ на евроинтеграцию Армении: политика ЕС нацелена на подготовку к войне с РФ
Alpha News / 15 minutes ago

Վարդևանյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը և երկկողմ համագործակցությունը
168 Jham / 16 minutes ago