ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին:Նրա խոսքով՝ մյուս հարվածներն ուղղված են եղել Սաուդյան Արաբիայի արևմտյան Յանբու քաղաքում գտնվող «Aramco» նավթագազային ընկերության օբյեկտին, ինչպես նաև Դամամի և Աբհայի միջազգային օդանավակայաններին:Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ նախորդ երեկոյան Դամամի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 8 մարդ:Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր 4 տարի, ակտիվ փուլ է մտել հուլիսի կեսերին, երբ սաուդյան ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին։ Հարվածներն իրականացվել են այն պահին, երբ իրանական ինքնաթիռը, որի մեջ էր գտնվում հութիների ղեկավարությունը, վայրէջք էր կատարում: Ի պատասխան՝ հութիները հայտարարեցին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում գտնվող սաուդական նավերի վրա։