Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Սեդրակ Քոչարյանի գործով դատավորն Արամ Գրիգորյանն է, իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարացման հարցը քննում է դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Նշենք, որ հայր և որդի Քոչարյանները ձերբակալվել, ապա կալանավորվել էին օգոստոսի 25-ին՝ այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել Քոչարյանների ընտանիքին պատկանող մի շարք տարածքներում։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն՝ ձեռք են բերվել տվյալներ, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ եղած ժամանակ՝ 1998–2008 թվականներին, իրեն մերձավոր անձանց հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պետական սեփականությունից օտարել է հանրային նշանակության արժեքավոր գույքեր՝ դրանք ձեռք բերելով շուկայական արժեքից զգալիորեն ցածր գներով։ Քննության վարկածով՝ գործարքներն իրականացվել են կեղծ հիմնավորումներով, իսկ գույքերի իրական սեփականատերերին թաքցնելու նպատակով դրանցից մի մասը ձևակերպվել է հարազատների անուններով։ Քննվում են նաև այդ գործարքներից ստացված միջոցների հնարավոր ապօրինի ծագումն ու օրինականացման հանգամանքները։ Ինչ վերաբերում է Սեդրակ Քոչարյանին, ապա, ըստ գործի, նա առնչություն է ունեցել վիճահարույց գործարքներին։ Նրան վերագրվում է փողերի լվացում և հանցագործությունների կատարմանն օժանդակելու մեղադրանքներ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 9 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 9 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 9 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 10 hours ago
Related coverage

Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին կհանդիպի Պուտինի հետ
Shant News / 28 minutes ago

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 5 hours ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 7 hours ago