Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարողների ինքնությունը։ Համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հոկտեմբերի 18-ին, մայրաքաղաքի Ադոնցի փողոցում հայտնաբերեցին, շորթում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Եղվարդի բնակիչ 18-ամյա երիտասարդին։ Մայրաքաղաքի քրեական ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրա հանցակից՝ Ալավերդու 19-ամյա բնակիչը, հայտնաբերվեց և ձերբակալվեց Արամ Խաչատրյան փողոցում։ Ոստիկանները պարզեցին, որ երիտասարդները նմանատիպ գործողություններ են կատարել նաև այլ մեքենաներից։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գողացել էին մեքենայի կողային հայելիների ապակիները՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սիցիլիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ձմռանը նախապատրաստվելու համար Ֆինլանդիան 7 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր. ինչպես քվեարկել
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 10 minutes ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 12 minutes ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 17 minutes ago

Փաշինյանի երեք հնարավոր սցենարները
Noyan Tapan TV / 22 minutes ago