Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարողների ինքնությունը։ Համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հոկտեմբերի 18-ին, մայրաքաղաքի Ադոնցի փողոցում հայտնաբերեցին, շորթում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Եղվարդի բնակիչ 18-ամյա երիտասարդին։ Մայրաքաղաքի քրեական ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրա հանցակից՝ Ալավերդու 19-ամյա բնակիչը, հայտնաբերվեց և ձերբակալվեց Արամ Խաչատրյան փողոցում։ Ոստիկանները պարզեցին, որ երիտասարդները նմանատիպ գործողություններ են կատարել նաև այլ մեքենաներից։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ —00—ՄԱ The post Գողացել էին մեքենայի կողային հայելիների ապակիները՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գողացել էին մեքենայի կողային հայելիների ապակիները՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

COP17-ի շրջանակում կանցկացվի Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում
24TV / 24News / 24 minutes ago

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ․ Արաղչի
24TV / 24News / 44 minutes ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
24TV / 24News / 57 minutes ago

Գոտին գալիս է Հայաստան. Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Seven people have been killed and 34 injured in gunfire at a church in Jordan.
Noyan Tapan TV / 16 minutes ago

Azerbaijan is sinking. Erdogan is pulling Aliyev's ear. Russia's shysters want to scare Armenia.
Noyan Tapan TV / 30 minutes ago

Թեհրանը հարվածում է Թրամփի ամենազգայուն կետին
ABC Media / 31 minutes ago

Վահե Հովհաննիսյան․ Իշխանության «չանենք սա՝ պատերազմ կլինի» լծակն անխափան աշխատելու է, եթե չգտնվեն հակառակ ճիշտ բանաձեւեր․ «Հրապարակ»
Aravot / 32 minutes ago