ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուին։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին գործադրած ջանքերի համար՝ կարեւորելով ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել համագործակցության հետագա կազմակերպմանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։ —00—ՄԱ The post Կարեւորվել է ԵՄ աջակցությունը ՀՀ-ի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում appeared first on 24News .