Կառավարության որոշմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում 2026 թ. սիգի արդյունագործական որսի կազմակերպման համար հիմք է հանդիսացել «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի շրջանակում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից 2025 թ. իրականացված հետազոտությունների արդյունքները, համաձայն որի գիտական կենտրոնն առաջարկել է 2026 թ. սիգի արդյունագործական որսը սահմանել 550 տ: Ըստ գիտական կենտրոնի ուսումնասիրության՝ 2026 թ հուլիսի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 4511 տոննա։ Գիտական կենտրոնը 2026 թ. համար սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է ևս 720 տոննա չափաքանակ։ Որոշմամբ առաջարկվում է ավելացնել սիգի արդյունագործական որսի քանակը 720 տոննա։ Արդյունքում՝ 2026 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
Factor.am / 10 minutes ago

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
Factor.am / 24 minutes ago

Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
Factor.am / 32 minutes ago

Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
Factor.am / 43 minutes ago
Related coverage

«Քաղաքական պատվեր է»․ Հետընտրական շրջանում աշխատանքից ազատված Հասմիկ Հակոբյանը փորձում է վերականգնել արդարությունը
168 Jham / 2 minutes ago

Արտահերթի մասին խոսելով՝ Փաշինյանը ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողել է. Արթուր Խաչատրյան
168 Jham / 2 minutes ago

Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. «Ազատություն»
ABC Media / 3 minutes ago

Փաշինյանն ընդունում է, որ ձախողել է նախորդ ընտրություններում, դրա համար է խոսում արտահերթից
24TV / 24News / 3 minutes ago