Կառավարությունը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցումների վճարման միասնական կարգը։ Սահմանվել են փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման եղանակներն ու պահանջները, ինչպես նաև վճարման գործընթացում պատասխանատու պետական ստորաբաժանումների լիազորությունները։ Փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ «Գործադիրը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման, այն ստանալու նպատակով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը։ Մասնավորապես, սահմանվում են Եվրոպական դատարանի վճիռների կամ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո վճարման գործընթացի կազմակերպման և իրականացման շրջանակում կատարվող գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության և այլ ներգրավված ստորաբաժանումների լիազորությունները։ Սահմանվում են անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման եղանակները՝ էլեկտրոնային և/կամ թղթային ձևերով, ներկայացվող փաստաթղթերի նկատմամբ կիրառվող պահանջները, օտար լեզվով կազմված փաստաթղթերի պատշաճ հայերեն թարգմանությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացուցչության և իրավահաջորդության դեպքերում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերի շրջանակը»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 3 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 3 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 4 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 4 hours ago
Related coverage

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ
Armenpress / 1 hour ago

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանությունների քաղաքական խաղաքարտն է
Noyan Tapan TV / 1 hour ago

Ընդդիմությունը ջախջախված է
Noyan Tapan TV / 1 hour ago

Թրամփը փորձում է ծնկի բերել Զելենսկուն, բայց Մակրոնը խափանում է նրա հաշվարկները
Noyan Tapan TV / 1 hour ago