«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման հայտարարությունը․ «2026 թվականը շրջադարձային է Հայաստանում ժողովրդավարական համակարգերի, հատկապես ընտրական հաստատությունների բացահայտ ճգնաժամի առումով։ Մեր այս գնահատականը ամրագրվել է նաև ԵԽԽՎ ահազանգող զեկույցում։ Հայ հասարակության և կառույցների հիմնական մասը համոզված է, որ ԲՀԿ մանդատներն ինքնիրավչությամբ զրոյացվել են, երբ առերևույթ վիճելի ճանաչված ընտրատեղամասերում կրկնական ընտրություններ չեն նշանակվել՝ փաստացի ոտնահարելով ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունքը։ Այս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ բազմաթիվ համայնքներում ընդդիմադիր թեկնածուներ չեն առաջադրվել, և դրա պատճառն ակնհայտ է՝ համայնքային գործիչներն արդեն իրենց աչքի առջև ունեն իշխանական լծակների բիրտ ճնշման նախադեպերը, գործադրի կողմից ուղղորդվող իրավապահ և դատական համակարգերի կամայական որոշումները, որոնց հետևանքով անգամ ընտրված և ընտրություններում հաղթող ճանաչված ՏԻՄ ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ կալանավայրերում են, անվերջանալի դատական գործընթացներում, ուստի գերադասում են հեռու մնալ ընտրություններից, որոնցով այդպես էլ ոչինչ չի փոխվում։ «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումը խոր մտահոգությամբ արձանագրում է․ ՀՀ քաղաքացին կորցրել է հավատը Հայաստանում ընտրական համակարգի անաչառ և արդյունավետ լինելու հանդեպ, որը «ժողովրդավարության բաստիոն» հռչակված պետության պարագայում բացարձակ խայտառակություն և ձախողում է։ Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների բռնի «մահվան» վերջին արարներից մեկը Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և նրա 13 աջակիցների ձերբակալումն ու հաջորդող կալանավորումն է ընտրությունների օրվանից 4 օր առաջ արդեն հերթապահ դարձած «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքով։ ՀՀ-ում, ինչպես վարչապետ Փաշինյանն է համոզված, ընդդիմադիրներին ձայն տված կամ ապագայում տվող քաղաքացիները «ընտրակաշառու» են, ընդդիմադիրները՝ «կաշառատու», և միմիայն ՔՊ-ի ձայներն են «արդար»։ «Միասին» շարժումը պահանջում է ԿԸՀ-ից, Հակակոռուպցիոն կոմիտեից և ողջ իրավապահ համակարգից խզել արատավոր շղթան, վերադառնալ իրենց սահմանադրական գործառույթներին՝ հիշելով, որ բռնապետական հակումներով անձինք անցողիկ են, իսկ օրենքը, ժողովրդավարական կառավարման համակարգերը՝ մնայուն։ Մենք չպետք է թույլ տանք ՀՀ քաղաքացիներից խլել ընտրական իրավունքը, պիտի կասեցնենք ընդդիմադիրների հանդեպ բռնաճնշումների աննախադեպ ալիքը։ «Միասինը» համոզված է, որ միջազգային հանրությունը ևս չպետք է աչք փակի ՀՀ-ում ՔՊ իշխանության ընտրական համակարգի յուրացման գործընթացների հանդեպ՝ ինչ-ինչ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով»։ –00—ՅՄ The post Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում» ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է․ հայտարարություն appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում» ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է․ հայտարարություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա
24TV / 24News / 17 minutes ago

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ
24TV / 24News / 32 minutes ago

ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ
24TV / 24News / 38 minutes ago

Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է
24TV / 24News / 52 minutes ago
Related coverage

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Factor.am / 14 minutes ago

Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն. ովքե՞ր հասանելիություն կունենան
168 Jham / 18 minutes ago

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների գործերով ձերբակալվածներ կան
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

Հարձակում ՌԴ–ի վրա. Օրյոլում զոհեր կան, Տոլյատիում արդյունաբերական օբյեկտներ են վնասվել
Sputnik Armenia / 28 minutes ago