Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է։ Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեին և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված համագործակցության զարգացման հեռանկարները, քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցերն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված մասնագիտական սերտ կապերն ու փոխադարձ վստահությունը՝ ընդգծելով, որ արդյունավետ համագործակցության հիմքում ոչ միայն միջազգային պայմանագրերով սահմանված իրավական մեխանիզմներն են, այլև գործընկերների միջև անմիջական, օպերատիվ և կառուցողական հաղորդակցությունը։ «Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները կարևոր հիմք են երկու երկրների իրավապահ մարմինների միջև վստահության ամրապնդման և գործնական համագործակցության շարունակական զարգացման համար»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու կարևորել երկու երկրների իրավասու մարմինների՝ ընթացիկ հարցերին արագ արձագանքելու և գործնական լուծումներ գտնելու կարողությունը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններին։ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի դատախազության ներգրավվածությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դատախազների միջազգային ասոցիացիայում, ինչպես նաև Եվրաջասթի և Եվրոպական դատախազության հետ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կարևորվել է միջազգային փորձի փոխանակումը, մասնագիտական կարողությունների զարգացումը և անդրազգային հանցավորության դեմ պայքարում արդյունավետ մեխանիզմների կիրառումը։ Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու փոխգործակցությունը՝ հանցագործությունների բացահայտման, քրեական հետապնդման, իրավական փոխօգնության և արդարադատության արդյունավետ իրականացման ուղղություններով։ –00—ՅՄ The post ՀՀ-ի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի հարցը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ-ի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի հարցը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Միջնորդել են, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացվի 2 ամսով, գործի նյութերը ոչնչի մասին են
24TV / 24News / 11 minutes ago

Երեխաներին մեքենայով տեղափոխելու կանոնների խախտման տուգանքը կդառնա 20 հազար դրամ
24TV / 24News / 13 minutes ago

ՆԳ նախարարը հարակից զեկուցող կլինի ԱԺ-ում Աննա Հակոբյանի առաջարկած օրինագծի քննարկման ժամանակ
24TV / 24News / 14 minutes ago

Տեսել եմ Ռոբերտ Քոչարյանի խուցը, համապատասխան չէ չափորոշիչներին, բայց նախագահը չի բողոքում
24TV / 24News / 17 minutes ago
Related coverage

Россия открыта к восстановлению экономических отношений с Европой: Кирилл Дмитриев
Alpha News / 10 minutes ago

ՀՔԱՎ-ը դիմել է ՄԻԵԴ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու համար
Aravot / 10 minutes ago

Ռուսաստանի շանտաժը չպետք է անցնի․ կոմպրոմիսային լուծումներ չպետք է լինեն․ ՀՀ-ը պետք է շահած դուրս գա
Noyan Tapan TV / 10 minutes ago

Փաշինյանը չի բացառում արտահերթ ընտրությունները՝ հանուն Սահմանադրության փոփոխության
CivilNet / 11 minutes ago