Հետաքրքիր ժամանակագրություն, որից պարզ է դառնում, թե ինչ ֆոկուս արեցին նիկոլենք 2+ ամիս ձգձգելով Արման Սարոյանի գործով դատական ակտի հրապարակումը։ * Օգոստոսի 14-ին պիտի հրապարակվեր կարգալույծ Արման Սարոյանի` Եկեղեցու դեմ հայցի գործով դատական ակտը, բայց այն 2+ ամիս չի հրապարակվում։ Ի՞նչ է կատարվում այդ 2 ամսում։ * Օգոստոսի 20. հրապարակվում կառավարության 2026-31 թթ. գործունեության ծրագիրը, որում բացեիբաց նշվում է, որ Եկեղեցու դեմ արշավը շարունակվելու է։ *Օգոստոսի 25. ԱԺ-ն ընդունում է կառավարության ծրագիրը։ *Սեպտեմբերի 24. վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակում է Եկեղեցու մասին տարբեր տարիներին հնչած բամբասանքների և մեղադրանքների ժողովածու, անունը դնում «զեկույց»։ * Հոկտեմբերի 6. քպ-ական պատգամավորները ԱԺ են բերում հակաեկեղեցական «քննիչ» հանձնաժողով ստեղծելու առաջարկ, որը, բնականաբար, ընդունվում է։ * Հոկտեմբերի 9. ԱԺ նախագահի աթոռում նստած Ռուբեն Ռուբինյանը հաստատում է հանձնաժողովի անդամների ցանկը։ * Հոկտեմբերի 22 (ամենաչքնաղը). դատական ակտը, որը պետք է հրապարակվեր դեռ օգոստոսի 14-ին, վերջապես հրապարակվում է և պարզվում է, որ դատարանը ԿԱՐՃԵԼ Է (այսինքն համարել է անհիմն) Արման Սարոյանի հայցն ընդդեմ Եկեղեցու։ * * * Այսինքն լրիվ ապօրինի գործով, որն ընդհանրապես չպետք է դատարանի կողմից ընդունվեր, նախ՝ կինո են սարքում, Վեհափառի ու եպիսկոպոսների դեմ քրգործեր են հարուցում, արգելում են Վեհափառին մասնակցել Ավստրիայում անցկացվող եպիսկոպոսական ժողովին, ամիսներով հակաեկեղեցական քարոզչություն են վարում, ընթացքում էլ մի հատ լրիվ ապօրինի խորհրդարանական հանձնաժողով են ստեղծում, որը կինոյի 2րդ սեզոնը ապահովի (որովհետև անկախ այն բանից, թե դատարանն ինչ է որոշել, հանձնաժողովն արդեն չեն ցրելու) ու վերջում էլ, թե. «Հա, էս գործը մի քիչ էն չէր, եկեք կարճենք»։ Կարեն Վրթանեսյան, ռազմական փորձագետ The post Պարզ է դառնում, թե ինչ ֆոկուս արեցին. Կարեն Վրթանեսյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պարզ է դառնում, թե ինչ ֆոկուս արեցին. Կարեն Վրթանեսյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
Azg / 2 hours ago

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
Azg / 3 hours ago
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով
Azg / 3 hours ago

Այնուամենայնիվ, չվախենալ ճշմարտությանն ուղիղ նայելուց. Արման Աբովյան
Azg / 5 hours ago
Related coverage

"Героям" нашумевшего видео, снятого в ереванском автобусе, избрали меру пресечения
Sputnik Armenia / 16 minutes ago

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը
24TV / 24News / 17 minutes ago

Ուկրաինայում օդաչուները դեռևս լուրջ խնդրի առաջ են․ արբանյակային կապի արագության սահմանափակումները շարունակվում են
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար
168 Jham / 21 minutes ago