Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպությունն աուդիտորական ընկերություններին հրավիրում է ներկայացնելու գնառաջարկ Միջազգային մեդիա աջակցության (International Media Support, IMS) և Նոր ժողովրդավարության հիմնադրամի (New Democracy Fund, NDF) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի աուդիտն իրականացնելու համար: Ծրագրերի տևողությունը 9 ամիս է` 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Աուդիտն իրականացվելու է IMS-ի և NDF-ի սահմանած ստանդարտ տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան, որին կարելի է ծանոթանալ այս հղումով։ Յուրաքանչյուր ծրագրի աուդիտի համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի առանձին փաթեթ, որը պետք է ներառի՝ Հայտերի ներկայացման կարգը Փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ Էլեկտրոնային նամակի թեմայի (Subject) դաշտում անհրաժեշտ է նշել՝ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 27-ն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 94 442 452 հեռախոսահամարով։ Գլխավոր լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով։