Հայաստանը հնարավոր է քայլեր ձեռնարկի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության խոշորագույն համաժողովը հյուրընկալելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում COP17 համաժողովն անցկացնելու վերաբերյալ քննադատություններին: «Մենք գիտենք, թե աշխարհում մարդիկ վեր են կենում և նրանց առաջին միտքը Հայաստանի, հայ ժողովրդի պատմական քաղաքակրթության մասին է: Հայաստանի Հանրապետությունն աշխարհում ունի շատ սահմանափակ ճանաչելիություն, COP17-ի նման միջոցառումներն այդ թվում նրա համար են, որ ճանաչելիության մակարդակը բարձրանա, ճանաչելիությունը տնտեսական գործոն է: Այդ մարդիկ թող դուրս գան Երևան քաղաք, մտնեն հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, որոնք լիքն են և տեղ չկա, խոսեն տաքսու վարորդների հետ, որոնք աշխատանքի խնդիր չունեն»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ COP համաժողովների շրջանակում ամենամեծն ուղղված է կլիմայի փոփոխություններին, որը 2026 թվականի նոյեմբերին Թուրքիան է հյուրընկալելու: «Գուցե, Հայաստանը մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին: Հայաստանը դիրքավորվում է, որպես միջազգային բարձր մակարդակի հանդիպումները բարձր մակարդակով հյուրընկալող երկիր»,- նշեց Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան