«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Եղեգիս համյանքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից, քանի որ գաղտնի «կապերի» մեջ է եղել ընդդիմադիրների հետ: Հիմա այլևս Ստեփանյանը ՔՊ-ական չէ: Մենք փորձել ենք պարզել, թե ինչ կարգավիճակ ունի այժմ համայանքը: ArmԼur.am -ը տեղեկացավ, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի կառավարման շուրջ իրավիճակը փոխվում է վարչատարածքային նոր միավորման համատեքստում։ Եղեգիսը, որն առանձին համայնք էր՝ իր ղեկավարով և ավագանիով, 2026 թվականի հունիսի 27-ից ներառվել է նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնքի կազմում։ Այս փոփոխությունը նշանակում է, որ համայնքի կառավարման հարցերն այսուհետ պետք է դիտարկել ոչ միայն Եղեգիսի, այլև նոր ձևավորված համայնքի ընդհանուր կառավարման համակարգի շրջանակում։ 2026 թվականին տեղի ունեցած վարչատարածքային փոփոխություններից հետո Եղեգիսն այլևս առանձին համայնք չէ։ Այն այժմ Եղեգնաձոր խոշորացված համայնքի կազմում է: Նոր համայնքի կառավարման հարցը պայմանավորված է ավագանու ձևավորմամբ և օրենքով սահմանված ընթացակարգերով։ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նախատեսված ընտրությունների արդյունքում պետք է ձևավորվի նոր համայնքի ավագանին, որից հետո կլուծվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը՝ օրենքով սահմանված կարգով։ Այս իրավիճակում կարևոր է նաև հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա միավորումը Եղեգիսի բնակիչների առօրյայի վրա։ Համայնքային ծառայությունների կազմակերպումը, տեղական բյուջետային առաջնահերթությունները, ենթակառուցվածքների զարգացումն ու բնակավայրերի խնդիրների լուծումը պետք է դիտարկվեն արդեն խոշորացված համայնքի ընդհանուր ծրագրերի շրջանակում։ Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Եղեգնաձորում համանքապետի ընտրություններն են և ՔՊ թեկնածուն Հուսիկ Սահակյանն է, որը ընտրվելու դեպքում կարծես թե կդառնա Եղեգիսի փաստացի կառավարողը: Սոնա Գրիգորյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ի՞նչ է սպասվում Եղեգիսին, ո՞վ կղեկավարի համայնքը. ՔՊ-ն համայնքապետին հեռացրել է իր շարքերից
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցում
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի նվաճեց՝ Դենիսին հաղթելով ժամկետից շուտ
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Հիտլերի պատմական հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ ոստիկանությունը հետաքննություն է սկսել
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

ԻՀՊԿ-ն պնդում է՝ ԱՄՆ ուժերը հեռացել են Պարսից ծոցից
ArmLur / Zhoghovurd / 45 minutes ago
Related coverage

Արթուր Աթանեսյան․ Եթե ընդդիմությունը նախորդ ընտրություններից դասեր է քաղել, ապա պետք է միավորվի․ «Հրապարակ»
Aravot / 10 minutes ago

Որտե՞ղ էր բանակը, երբ ադրբեջանցի հովիվը հատում էր սահմանը․ «Ժողովուրդ»
Aravot / 20 minutes ago

Ընդդիմությունը պետք է իմանա՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Աբրահամյան
ABC Media / 24 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 29 minutes ago