ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիային, որը ծնկի ծանր վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում: RMC Sport-ի համաձայն՝ ակումբը մտադիր է Վրաստանի հավաքականի առաջատարի հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2032 թվականը: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Նոր պայմանագրով Կվարացխելիան կարող է դառնալ ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստը բաց է թողնելու այս մրցաշրջանի մնացած հատվածը։ Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: