https://youtu.be/LHcVIDlHB58 Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցին՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Փորձագետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել Ռուսաստանից դրամական փոխանցումների էական կրճատման, ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման հնարավորությունների սահմանափակման և ռուսական գազի գնի կտրուկ բարձրացման։ «Իմ կարծիքով՝ քննարկվող համատեղ զեկույցի ամենախոսուն հատվածը ոչ թե մաքսային կանոններին է վերաբերում, այլ, առաջին հերթին, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներին, երկրորդ՝ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման հնարավորություններին։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվի՝ դառնալով ոչ թե թշնամական, ամենևին, այլ չեզոք՝ ինչպես ԵԱՏՄ-ին չանդամակցող երրորդ երկրի նկատմամբ, ապա Ռուսաստանից Հայաստան դրամական միջոցների հոսքը կնվազի առնվազն երկու անգամ։ Այդ մասին նշվում է զեկույցում։ Երկրորդ՝ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորումն իրականացվելու է նույն կանոններով, որոնք գործում են երրորդ երկրների քաղաքացիների, օրինակ՝ ներկայիս իրավիճակում Ուզբեկստանի քաղաքացիների համար, այլ ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրների համար սահմանված կանոններով։ Հայաստանի հնարավոր ընդհանուր կորուստների ծավալն այս պահին բավական դժվար է պատկերացնել, սակայն ակնհայտ է, որ միայն ուղղակի դրամական փոխանցումները կնվազեն մոտ 1,5-2 միլիարդ դոլարով։ Դա Հայաստանի ՀՆԱ-ի բավական զգալի մասն է։ Ակնհայտ է նաև, որ հայերի համար Ռուսաստանում աշխատատեղերը գործնականում անհասանելի կդառնան, եթե նրանք Ռուսաստանի քաղաքացիներ չեն»,- ասել է նա։ Փորձագետի խոսքով՝ ռուսական գազի գնի առնվազն 69 տոկոսով բարձրացումը կարող է Հայաստանում դրա արդյունաբերական օգտագործումը դարձնել տնտեսապես ոչ շահավետ։ Պերլայի կարծիքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության համար, սակայն նա կասկածում է, որ իշխանություններին կհաջողվի փոխել եվրաինտեգրման ուղղությամբ որդեգրած քաղաքականությունը։ «Միևնույն ժամանակ, Հայաստանի համար ծայրահեղ ծանր իրավիճակ կստեղծվի ռուսական գազի գնի բարձրացման հետևանքով։ Ըստ զեկույցի՝ այդ աճը կկազմի առնվազն 69 տոկոս։ Այսինքն՝ գինը Հայաստանի տնտեսության համար դառնալու է անհաղթահարելի բեռ։ Փաստացի խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանում գազի արդյունաբերական օգտագործումը, ինչպես դա տեղի ունեցավ Գերմանիայում, առնվազն տնտեսապես ոչ շահավետ կդառնա։ Ելնելով այս ամենից՝ կարելի է միանշանակ եզրակացնել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կործանարար է Հայաստանի համար։ Դա հաստատվում է թվերով, ընդ որում՝ հենց ԵԱՏՄ-ի պաշտոնական տվյալներով։ Առայժմ, իհարկե, չենք կարող կանխատեսել, թե ինչպես կարձագանքի այդ հաղորդագրությանը Հայաստանի կառավարությունը։ Սակայն կարծում եմ, որ, ցավոք, Փաշինյանին համոզել չի հաջողվի, քանի որ նա որդեգրել է Եվրամիությանն անդամակցելու միանգամայն անհավանական գաղափարի իրականացման ուղղությամբ ծայրահեղ մոլեռանդ քաղաքականություն»,- եզրափակել է Պերլան։ The post ԵԱՏՄ-ից դուրս գալը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության համար․ Անդրեյ Պերլա appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵԱՏՄ-ից դուրս գալը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության համար․ Անդրեյ Պերլա
Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցին՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

12 ժամ տևած քննություն. Քոչարյանի կալանքի վերաբերյալ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը
Alpha News / 1 hour ago

Փաշինյանի ընկալմամբ՝ պետությունը ինքն է․ սա հավերժ իշխելու հայտ է․ Բենիամին Մաթևոսյան
Alpha News / 4 hours ago

Պյատիգորսկի ներկայացուցիչ Իուլիտտա Նիգարյանը՝ Ռուսաստանի 100 լավագույն մենթորների շարքում
Alpha News / 4 hours ago

Սա հոգեբանական կտտանք է և շանտաժ․ Տիգրան Քոչարյանը՝ ընդդիմադիրների կալանքների մասին
Alpha News / 5 hours ago
Related coverage

ՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունը
1in.am / 5 hours ago

Բեյջի թելից գումար թռցնողների թիմակիցները չպետք է նման մեկնաբանություններ անեն․ Տիգրան Աբրահամյան
168 Jham / 10 hours ago

Փարիզից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգությունը հետաքննվում է որպես հնարավոր ահաբեկչություն | armenpress.am
Infocom / 11 hours ago

Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ | 1lurer.am
Infocom / 12 hours ago